Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ
Wed, 01 Apr 2026 21:25:36 +0400

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատված։ Երևանի համար դրանք ունեն կարևոր նշանակություն։
«Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը դրական է անդրադառնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ. արդեն իրականացվում է ներմուծում երկաթուղով, և, հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսվի նաև արտահանումը։ Դա ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր