ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան

ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին. Արման Թաթոյան

Wed, 01 Apr 2026 22:48:36 +0400


«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Այսօր ամբողջ օրն ակնհայտ էր, որ ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին ու մատները խաչ արած սպասում էին, թե երբ են անցնելու իրենց սիրած գործին՝ ստատուս գրելուն, ծաղրելուն, մարդուն վիրավորելուն:

Այդպես էլ եղավ` ամոթ չունեցող մի ինքնահռչակ կոկորդիլոսագետ, որ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն մեր երկրում ու պարտավոր է ծառայել յուրաքանչյուր քաղաքացու, համարձակվում է ծաղրել դպրոցականի այն բանի համար, որ նա քաղաքական բնույթի կալանքի պատճառով չի կարողանալու մասնակցել Վերջին զանգին:

Վստահ է, որ այդ գրածի համար իրեն կգնահատեն, պաշտոնի կմնա. չէ՞ որ իր ղեկավարի հետ է կապված:

Իրավունքը նախևառաջ արդարություն է, իսկ դպրոցական տղային կալանավորելը իրավունքի ակնհայտ չարաշահում է, քաղաքական հրահանգ է, ավելորդ է անգամ խոսել այն մասին, որ հիմքեր էլ չկան։ Երեխան ու նրա ընտանիքն ընդհանրապես քաղաքական էլ չեն:

Պարզ հարց՝ եթե եկեղեցում վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ «հարգանք» չցուցաբերած 18-ամյա Դավիթ Մինասյանին նման մեղադրանք ներկայացված չլիներ ու առավել ևս նա չկալանավորվեր, տղան շարունակեր դպրոց հաճախել, դասերը սովորել, հաճախել մինչև վերջնական դատավճիռը, ի՞նչ կլիներ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչինչ։

Այս ամենը մեկ բացատրություն ունի ՔՊ-ն ու նրանց կուսակցապետը փորձում են վախի մթնոլորտ սերմանել, դաս տալ մարդկանց իրենց մասին հրապարակային դիրքորոշում չհայտնելու համար ու չեն նայում ընդհանրապես, որ խաղում են մեծ կյանք մտնող դպրոցականի ճակատագրի հետ:

Ինչպես ասել եմ, մեզ պետք է այլ տրամաբանություն. ոչ թե իշխանություն, որը պաշտպանվում է օրենքով, այլ օրենք, որը պաշտպանում է քաղաքացուն։ Այդ թվում՝ հենց իշխանությունից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․

Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․ Fri, 03 Apr 2026 16:00:08…

4 րոպե ago

#Ուղիղ․ Սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով նիստն է. ինչ է սպասվում Fri, 03 Apr 2026 15:53:32…

11 րոպե ago

Նա վերադառնում է

Նա վերադառնում է Fri, 03 Apr 2026 15:45:52 +0400 Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը,…

18 րոպե ago

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին Fri,…

33 րոպե ago

Գյուղացու չարչարանքը ջուրը չի ընկնելու, պետությունը պետք է երաշխավորի բերքի գինը․ Արման Թաթոյան

Գյուղացու չարչարանքը ջուրը չի ընկնելու, պետությունը պետք է երաշխավորի բերքի գինը․ Արման Թաթոյան Fri, 03…

49 րոպե ago

Ալեքսանյանը դադարեցնում է մրցելույթները

Ալեքսանյանը դադարեցնում է մրցելույթները Fri, 03 Apr 2026 15:00:18 +0400 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի…

1 ժամ ago