Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի

Wed, 01 Apr 2026 23:15:47 +0400


Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի․

«Կիրակի, 5 Ապրիլ 2026-ին, մեր Տիրոջ եւ Փրկիչին հրաշափառ Յարութեան տօնին առիթով, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի պատարագէ եւ իր հայրապետական պատգամը ուղղէ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՀԱՅՐԱՊԵՏը

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 08:00

Սկիզբ Սուրբ Պատարագի՝ ժամը 10:00

Հայրապետական Պատգամ՝ ժամը 11:00

Սուրբ Պատարագի երգեցողութիւնը պիտի կատարէ Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն մասնակցելու Սուրբ Պատարագին, լսելու Վեհափառ Հայրապետին պատգամը եւ վերանորոգուելու Քրիստոսի հրաշափառ Յարութեան խորհուրդով ու պատգամով։

ԾԱՆՕԹ։

Վեհափառ Հայրապետը զատկական շնորհաւորութիւնները պիտի ընդունի Սուրբ Պատարագէն անմիջապէս ետք՝ մինչեւ կէսօրուան ժամը 01:00, իսկ կէսօրէ ետք՝ 04:00-էն 07:00, ինչպէս նաեւ Երկուշաբթի, 6 Ապրիլի առաւօտեան ժամը 10:00-էն մինչեւ կէսօրուան ժամը 01:00, վեհարանին մէջ:

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից

Մանրամասներ՝ այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Sun, 29 Mar 2026 19:18:56 +0400 Այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով