«Հրապարակ»․ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին

«Հրապարակ»․ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին

Thu, 02 Apr 2026 08:00:31 +0400


Նիկոլ Փաշինյանը թեեւ տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, եւ արշավն իրականացվում է ծածուկ։

Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։

Դրանից գազազած՝ սկսել են հոգեւորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։

Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն եւ իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի Wed, 29 Jul 2026 22:30:02 +0400 Հայաստանի…

4 րոպե ago

Սպառնում է դաժան «ծեծ տալ» Իրանին

Սպառնում է դաժան «ծեծ տալ» Իրանին Wed, 29 Jul 2026 22:15:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

19 րոպե ago

ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները Wed, 29 Jul 2026 21:54:16…

40 րոպե ago

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Wed, 29 Jul 2026 21:45:34 +0400 Երևանում տեղի ունեցավ…

49 րոպե ago

Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին

Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին Wed, 29…

1 ժամ ago

Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ

Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ Wed, 29 Jul 2026…

1 ժամ ago