Աթոռի գերին

Thu, 02 Apr 2026 09:00:05 +0400


Ընդդիմությանը վիկտորինաներ առաջարկող, հումոր անող, ծաղրող Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի ու անպատժելի է զգում Հայաստանում` թիկնազորով ու տարբեր ուժայիններով, պետբյուջեից բարձր աշխատավարձ ստացողներով ու իրենց աթոռների վրա դողացողներով շրջապատված:

Նրան երեւի թվում է, թե իր անձին են ծառայում այդ մարդիկ, երբ իր հրահանգով բազմությունն են ճեղքում, պատարագներ պղծում, մարդկանց բերման ենթարկում, կալանավորում: Մի փոքր խելացի մարդը կհասկանար, որ դա ոչ թե իր ուժն է, այլ՝ իր պաշտոնի: Իսկ պաշտոնը, ինչպես հայտնի է, հավերժ չէ, եւ մի փոքր ողջամիտ մարդն այնպես կաներ, որ պաշտոնից զրկվելուց հետո իր նկատմամբ չկիրառվեին այն մեթոդներն ու գործիքակազմը, որն ինքը կիրառում է ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանական լծակներ չունեցող անձանց նկատմամբ:

Բայց, ինչպես ասում են, բնությունը ժլատ է գտնվել եւ խելքի ու հեռատեսության հարցերում նրա նկատմամբ շռայլ չի գտնվել: Նրան թվում է, թե ինքը հավերժ պաշտոնավարելու է եւ բումերանգի էֆեկտը երբեք չի զգալու իր մաշկի վրա: Ի դեպ, նա դա չի էլ թաքցնում. օրեր առաջ լրագրողի հարցին, թե դուք ժամանակին դեմ էիք, որ երկու ժամկետից ավելի ղեկավարը պաշտոնավարի, հիմա ձգտում եք 3-րդ «սռոկին» գնալ, ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը սռոկ-մռոկ չի ճանաչում` ինքը կարող է հավերժ ընտրվել, եւ օրինակ բերեց եվրոպական երկրները, որտեղ վարչապետները 3-4 անգամ վերընտրվում են: Բայց հարցը հնարավորությունը չէ, այլ՝ բարոյականությունը, պարկեշտությունը, սկզբունքներ ունենալը եւ քո մարմնի ծանրությունից արդեն ճկված աթոռն ազատելը: Այն, որ հասկանաս քո ավերածությունների հետեւանքները եւ տեղ բացես ուրիշի համար` քեզ մոտ արդեն չի ստացվել, գուցե մեկ ուրիշի մոտ ստացվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանից, ԱՄՆ-ից հետո հիմա էլ ԱՄԷ-ն է պնդում պատերազմում իր «հաղթանակի» մասին

Իրանից, ԱՄՆ-ից հետո հիմա էլ ԱՄԷ-ն է պնդում պատերազմում իր «հաղթանակի» մասին Wed, 08 Apr…

20 րոպե ago

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը Wed, 08 Apr 2026 16:29:50 +0400 Տեղի…

20 րոպե ago

Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․

Իրանի ժողովրդին առյուծներ են առաջնորդում… իսկ մե՞զ․․․ Wed, 08 Apr 2026 16:15:29 +0400 Դոնալդ Թրամփը…

35 րոպե ago

ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունն ազդել է նավթի գների վրա

ԱՄՆ-Իրան հրադադարի մասին հայտարարությունն ազդել է նավթի գների վրա Wed, 08 Apr 2026 16:00:38 +0400…

50 րոպե ago

Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք

Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք Wed, 08 Apr 2026 15:58:21…

52 րոպե ago

«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց

«Կոլցո» օպերացիա.  35 տարիներ անց Wed, 08 Apr 2026 15:45:10 +0400 35 տարիներ առաջ՝ 1991թ.…

1 ժամ ago