Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները նրա հետ. Օվերչուկ
Thu, 02 Apr 2026 08:53:16 +0400

Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները։ Դրա մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում, «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և հավաստիացնում են ԵԱՏՄ-ին իրենց հավատարմությունը»։
«Մեր կողմից քննարկումներն անկեղծ են և միշտ հարգալից,- հավելել է փոխվարչապետը։ -Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, կարելի է եզրակացնել, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր