Զսպող մեխանիզմները վերանում են
Thu, 02 Apr 2026 12:23:55 +0400
Հայաստանի Ազգային ժողովում շարունակվում են «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ նվիրված պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակին։
Հիմնական զեկուցողը՝ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, իր ելույթում մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե պետությունը կարողանում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ հոգևորականների նկատմամբ իրավական գործողություններ իրականացնել, ապա դա վկայում է այն մասին, որ այլևս բացակայում են զսպող մեխանիզմները։ Աբրահամյանը զգուշացրել է, որ նման զարգացումները կարող են հանգեցնել «կարմիր գծերի» անցմանը և ունենալ լուրջ ու անդառնալի հետևանքներ։
«Եթե պետությունը կարողանում է միջամտել եկեղեցու ներքին կյանքին, հոգևորականների ձերբակալել, ապա չունի զսպող հանգամանք հատելու կարմիր գծերը»,- ասել է նա: