Նիկոլիզմը սպասարկում է քրեաօլիգարխիայի եւ մեծահարուստների շահերը

Նիկոլիզմը սպասարկում է քրեաօլիգարխիայի եւ մեծահարուստների շահերը

Thu, 02 Apr 2026 17:45:08 +0400


2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտություն տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալ «խաղաղության պայմանագիր» ստորացուցիչ պայմաններով, տանելով վերջնական կապիտուլյացիայի։

Մաս 2

2020թ. նոյեմբերի 9-ից հետո երկիրը ցնցումներից զերծ պահելու եւ աստիճանաբար պարտվածի հոգեվիճակից ու քաղաքական խոր ճգնաժամը հաղթահարելու նպատակով փոխանակ ճանապարհային քարտեզ ներկայացվեր, մասնավորապես՝ հայտարարվեր ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը, միաժամանակ նշելով, որ ինքը՝ Նիկոլը, իր ձեւակերպմամբ, որպես պարտության հիմնական պատասխանատու, չի առաջադրվելու եւ անձամբ է ապահովելու ազատ, մրցակցային ընտրություններ կազմակերպելու գործընթացը։ Նմանատիպ դիրքորոշում 2009-ին Ն․ Փաշինյանն արտահայտել էր Սահակաշվիլու հետ կապված, որ իր քաղաքական թիմի պարտությունը չպետք է փաթաթի վրաց ժողովրդի վզին։

Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղավորներ փնտրել ու նշանակել հիմնականում նախկիններին, որոնց 3 տարի պահեց, վերակենդանացրեց, որպեսզի իրեն հիմնական այլընտրանք մատուցեր։ Արդյունքում ԱԺ-ում՝ Նիկոլի գլխավորությամբ, հայտնվեցին միայն նրանք, որոնք հիմնական պատասխանատուներն ու մեղավորներն են՝ երկիրն այսօրվա հանգրվանին հասցնելու համար։
Ժամանակին ժողովուրդը Նիկոլին աստվածացրեց քրեաօլիգարխիկ ռեժիմից իրեն «ազատագրելու» համար, քանի որ հույս ուներ, որ ավարտվեց տասնամյակների իր պայքարը՝ քրեաօլիգարխիայի, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, ընտրակաշառքի եւ ընտրական համակարգի այլասերման դեմ։ Իսկ հիմա ականատես է դառնում, թե ինչպես Ն․ Փաշինյանն օլիգարխներին ոչ միայն վերակենդանացրեց ու համալրեց յուրայիններով, ավելին՝ ինքը նույն արժեհամակարգի կրողը դարձավ։ Եվ դա հիմնավորվում է օլիգարխիայի եւ մեծահարուստների ստվար ներկայությամբ եւ ծանրակշիռ դերակատարմամբ իշխանության մեջ, ինչպես նաեւ՝ պետական բյուջեի յուրացումով՝ պարգեւավճարների անվան տակ միլիարդներն իրար մեջ բաժանելով։

Հայաստանում առաջին անգամ համատարած ընտրակաշառք ներդնողը, քաղաքական անսկզբունքայնության ներկայացուցիչները, գործընկերներին բազմապատիկ դավաճանողներն ու ուրացողները Նիկոլ Փաշինյանի խմբակում գերակշիռ մեծամասնություն են կազմում, ավելին՝ այդ որակները կրողներն են հիմնականում կառավարությունում ընդգրկված։ Նիկոլի թիմի մեծ մասի կենսագրությունը սկսվել է «Օրինաց երկրով», «Բարգավաճ Հայաստանով», Հանրապետականով։

2018-ից հասարակությանն անընդհատ խաբելու, մանիպուլյացիայի ենթարկելու եւ քրեաօլիգարխիան ավելի սանձարձակ գործելաոճով վերակենդանացնելու, ժողովրդին հարկային տեռորի ենթարկելու, այսպես կոչված` բարեփոխումների հետեւանքով տուգանքի մատերիալի վերածելու համար Նիկոլը ոչ միայն պետք է մերժվի, այլեւ պատասխանատվության ենթարկվի, հատկապես` ժողովրդին հուսախաբ անելու համար, բայց այս Ազգային ժողովը ձեւավորած ընտրազանգվածի մի զգալի մասը եւս պատասխանատու է։ Նրանք Նիկոլի մեջ տեսնում են իրենց հայելային պատկերը՝ հասկանալով, որ չի կարելի երկիրը պարտության տարածի օգտին քվեարկել, այնուամենայնիվ, քվեարկեցին, որով շարունակվեցին երկրի պերմանենտ ցնցումներն ու քաոսը։

Փաշինյանի տեսակին պատկանող յուրաքանչյուր քվեարկողի համար պետք չէր բացատրություն` ստեղծված վիճակի համար, ինչպես Նիկոլն իր գործած կործանարար սխալների համար որեւէ անգամ չի զղջացել ու չի տվել հիմնավոր բացատրություն, փոխարենը՝ միշտ մեղավորներ է փնտրել եւ այլոց մեղավոր նշանակել։

Շարունակելի
Պետրոս Մակեյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան հերթական գրոհն է նախաձեռնել

Ուկրաինան հերթական գրոհն է նախաձեռնել Wed, 27 May 2026 11:00:38 +0400 ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն…

6 րոպե ago

«Հրապարակ». Ես չգիտեմ որեւէ գրագետ, բարձրակարգ արվեստագետի, որը կանգնած է Փաշինյանի կողքին

«Հրապարակ». Ես չգիտեմ որեւէ գրագետ, բարձրակարգ արվեստագետի, որը կանգնած է Փաշինյանի կողքին Wed, 27 May…

21 րոպե ago

Ով չի գնում ընտրատեղամաս, իր ձայնը գնում է Նիկոլին

Ով չի գնում ընտրատեղամաս, իր ձայնը գնում է Նիկոլին Wed, 27 May 2026 10:38:52 +0400…

28 րոպե ago

ԱՄՆ-ն չաջակցեց Կիևին հակառուսական որոշման հարցում

ԱՄՆ-ն չաջակցեց Կիևին հակառուսական որոշման հարցում Wed, 27 May 2026 10:30:19 +0400 ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական…

36 րոպե ago

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստանը» 2-ական վստահված անձ կունենա

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստանը» 2-ական վստահված անձ կունենա Wed, 27 May 2026 10:25:27 +0400 «Ուժեղ Հայաստան»…

41 րոպե ago

Համոզվիր, որ քո բարեկամներն ու ընկերները գիտեն նրա մասին․ «Ուժեղ Հայաստան»

Համոզվիր, որ քո բարեկամներն ու ընկերները գիտեն նրա մասին․ «Ուժեղ Հայաստան» Wed, 27 May 2026…

46 րոպե ago