Հայկազ Բաղմանյանին Բերդում լավ են հիշում

Հայկազ Բաղմանյանին Բերդում լավ են հիշում

Thu, 02 Apr 2026 18:41:50 +0400


Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ, 56 միլիոն դրամ։

Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին չգիտե՞ր Հ․ Բաղմանյանին պատկանող գույքի ապօրինի ծագման մասին, որպեսզի «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու» գործընթացի շրջանակներում դրանք ավելի վաղ բռնագանձելու հայց ներկայացրած լիներ` ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ հանկարծ իմացավ այդ մասին ու գործի անցավ։ Մինչդեռ Հայկազ Բաղմանյանը 1993-1999 թվականներին զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն։

Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչներն ասում են, որ քաղաքի բարձունքում գտնվող, անտառտնտեսությանը պատկանող, պաշտպանության նախարարությանը հանձնված երկահարկանի մի մեծ շենքկա, այն թալանվել է հենց 1990-ական թվականներին, երբ Բաղմանյանը Բերդի զորամասի հրամանատարն էր, hետո՝ բրիգադի հրամանատարը։

Բերդի բնակիչներն ասում են, որ այդ շենքն այժմ էլ գտնվում է ՊՆ հաշվեկշռում։ Բայց Բերդցիները նաեւ հիշում են, որ երբ Հ․ Բաղմանյանը` զինծառայության բերումով Բերդից տեղափոխվեց, այդ նույն օրը Պառավաքար-Վազաշեն ճանապարհի վրա իշխող կարևոր բարձունք-հենակետը` առանց դիմադրության հանձնվեց Ադրբեջանի զինուժին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կնոջ ապտակից մինչև գլոբալ ինտրիգներ․ Մակրոնին Մեդվեդևն էլ ծաղրեց

Կնոջ ապտակից մինչև գլոբալ ինտրիգներ․ Մակրոնին Մեդվեդևն էլ ծաղրեց Sat, 04 Apr 2026 16:30:53 +0400…

5 րոպե ago

Դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի

Դեռ մեռած չենք, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորը լինի Sat, 04 Apr 2026 16:15:26 +0400…

20 րոպե ago

Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը

Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը Sat, 04 Apr 2026 16:00:42 +0400 ԱՄՆ դեսպանատունը Սաուդյան Արաբիայի…

35 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու Sat, 04 Apr 2026 15:45:33 +0400 «Քաղաքացիական պայմանագիրը» համաժողովում միաձայն…

50 րոպե ago

Դա Հիսուսի ուղին չէ՛․ Հռոմի պապը վրդովված է ՊՆ ղեկավարի խոսքերից

Դա Հիսուսի ուղին չէ՛․ Հռոմի պապը վրդովված է ՊՆ ղեկավարի խոսքերից Sat, 04 Apr 2026…

1 ժամ ago

Ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա

Ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա Sat, 04 Apr 2026 15:15:26 +0400 Ռուս քաղաքագետ Դմիտրի…

1 ժամ ago