Ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա

Ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա

Sat, 04 Apr 2026 15:15:26 +0400


Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ այն մեղադրանքները, որոնք ներկայում հնչում են իր դեմ, ներառյալ նաեւ Ռուսաստանի հետ կապերը խզելու մասով, չեն համապատասխանում իրականությանը։ Եվ դա արվում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ռոդիոնովն «Ալֆանյուզի» հետ զրույցում ասել է. «Գիտեք, որ վերջին շրջանում Փաշինյանին մեղադրում են մշտապես այն բանում, որ նա տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, որն ի վերջո բերելու է ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, Գյումրիից ռուսական բազայի դուրսբերման եւ այլն։ Նույնիսկ նրա ընտրազանգվածում մեծ մասը ռուսամետ տրամադրություններ ունի, եւ կողմ են, որ Ռուսաստանի հետ Հայաստանը պահպանի բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ։ Նույնիսկ նրանք, ովքեր կողմ են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնվեն, ընդհանուր առմամբ, հակառուսական տրամադրություններ ունեցող մարդիկ չեն։ Ու հենց այս ընտրողներին էր պետք ցույց տալ, որ բոլոր հակառուսական մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Այստեղից էլ գալիս են բոլոր այն PR տեսանյութերը, որտեղ նա ասում է, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, ու չպետք է մտածել, թե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։ Այդ ամենը մասամբ բեմականացումներ են, ոչ պատահաբար նկարահանված նյութեր։ Նախընտրական PR արշավ»:

Ռոդիոնովը կարծում է, որ Փաշինյանը ձգտում է ցույց տալ, որ Հայաստանը միանշանակ խաղադրույք չի կատարում Արեւմուտքի կամ Թուրքիայի վրա, այլ փորձում է բազմավեկտոր քաղաքականությամբ առաջ գնալ։ Սա՝ այն դեպքում, երբ, ըստ ռուս փորձագետի, Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանությունը հանձնել է Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին։ Մի կողմից, Ռուսաստանին բարեկամ է համարում, մյուս կողմից՝ խոսում Ռուսաստանի կողմից Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտության մասին եւ դիտորդական դեսանտ բերում Երեւան, որպեսզի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը կանխվի։ Այս ամենը, Ռոդիոնովի արձանագրմամբ, ուղեկցվում է Փաշինյանի կողմից սեփական ժողովրդի պատմության սրբագրման պրոցեսով, երբ միտումնավոր կերպով մոռացության է մատնվում Հայոց ցեղասպանության թեման, ղարաբաղյան հարցն էլ փորձ է արվում հանել օրակարգից, իսկ պատմական Հայաստանն էլ փոխարինվում է, այսպես ասած, «իրական Հայաստանով», որն առաջ է մղում անձամբ Փաշինյանը` որպես գաղափար։

«Մենք գիտենք, որ արդեն ակնհայտ խոսվում է այն մասին, որ Հայաստանում փոխվելու է Սահմանադրությունը, ինչպես պահանջում է Ալիեւը»,- նկատել է Ռոդիոնովը։ Այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն գնով ուզում է ցույց տալ, որ Երեւանը շարունակում է մնալ Մոսկվայի կողքին։ Ու որքան մոտենան ընտրությունները, այնքան Մոսկվայի ուղղությամբ դիֆերամբները կարող են շատանալ՝ եզրակացնում է փորձագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ

Սանկցիաներ են սահմանել ութ կանադական կազմակերպության նկատմամբ Sat, 07 Nov 2026 18:30:07 +0400 Միացյալ Նահանգները…

7 րոպե ago

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը

Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը Sat, 07 Nov 2026 18:15:42 +0400 Լիբերալ…

22 րոպե ago

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ

Ընտրություններից առաջ Փաշինյանի ռեպրեսիվ շղթան․ 6 կալանավորված, 4-ը՝ տնային կալանքի տակ Sat, 07 Nov 2026…

37 րոպե ago

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400 Նոյեմբերի 5-ի…

52 րոպե ago

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ

Վենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ Sat, 07 Nov 2026 17:37:29…

60 րոպե ago

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան Sat, 07 Nov 2026 17:30:09 +0400 Այսօր՝ նոյեմբերի…

1 ժամ ago