Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իրենց դերը խաղացին

Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իրենց դերը խաղացին

Thu, 02 Apr 2026 20:09:02 +0400


Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իրենց դերը խաղացին: Երեւան վերադառնալուն պես նա կառավարության նիստի ավարտին իջավ բրիֆինգի ու լրագրողների վրա պարպեց նախորդ օրերին կուտակած նյարդայնությունը…

Արդեն մոռացել է, որ նախընտրական փուլ է եւ բարեկիրթ երեւալու, ՀՀ ընտրողներից քվե աղերսելու փուլն է հիմա ու եթե մեր հասարակությունը մի քիչ արժանապատվություն ունի եւ ուզում է քաղաքակիրթ ղեկավար ունենալ իր պետության ղեկին` վարչապետի ոչ մի հիստերիկ թեկնածու ձայն չի ստանա:

Նաեւ մոռացել է, որ ամիսներ առաջ հայտարարել է, թե ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է ընդունել եւ հիմա իրենք առավել զուսպ են արձագանքելու քննադատությանը («չզարմանաք ու թուլության չվերագրեք մեր մեղմությունը»):
Մոռացել է նաեւ, որ ամեն անգամ նյարդային նոպայից հետո գալիս է նաեւ սթափության պահը եւ երբեմն ստիպված է լինում ներողություն խնդրել իր անզուսպ պահվածքի համար:

Վա բանկ գնացողի, սահմանային հոգեվիճակում գտնվողի նման բղավում է Անի Գեւորգյանի վրա` «լռեք ասացի», ու լրագրողի հետ «չանա-չանա» վեճի է բռնվում` մոռանալով, որ ոչ միայն Անին եւ մյուս լրագրողներն են դա տեսում-լսում, այլեւ ողջ հանրությունը, հարեւան երկրների հանրությունները, միջազգային հանրությունը, օտար լրագրողներ ու օտար պետությունների ղեկավարներ:
Բայց պետք չէ զարմանալ այդ նյարդայնության, հիստերիայի, ջղաձգումների, անհավասարակշիռ պահվածքի եւ տարօրինակ միմիկայի վրա: Ոչ ոք չէր դիմանա (շատերս անգամ ողջ չէինք մնա), եթե մեր սեփական ժողովրդին, մեր պետությանն այդքան վնաս պատճառած լինեինք, այդքան ստեինք ու ստերի մեջ այդքան խճճված լինեինք, լարախաղացի նման դեգերեինք թշնամու եւ բարեկամների, արեւմուտքի եւ արեւելքի, բարու եւ չարի, վախի եւ քաջության միջեւ…

Ոչ ոք չէր դիմանա այդքան սթրեսին եւ այդ անհույս փակուղուն, որի մեջ հայտնվել է այս անձնավորությունը եւ ով մի ամբողջ երկիր է մտցրել խոր ու անհուսալի փակուղի: Միաժամանակ փորձում է վերարտադրվել, որովհետեւ… ապրել է ուզում եւ լավ ապրել է ուզում:
Չէինք դիմանա, եթե 5-6 տարի շարունակ փորձեինք մարդկանց համոզել, որ մածունը սեւ է եւ չարը` բարի: Եթե փորձեինք հանրության նսեմ կրքերը ջրի երես հանել եւ հույսը դնել մարդկանց խավարամտության, դյուրահավատության, հիմարության ու անգրագիտության վրա:
Չէինք դիմանա, եթե գիտակցեինք, որ հանրության խելացի ու գրագետ հատվածը, եթե անգամ չի ատում ու զզվում քեզանից, ապա գոնե շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում եւ նվազագույնը` խղճում ու արհամարհում է ամեն գնով վերարտադրվելու քո ամոթալի ջանքերը:

Ոչ մի բանական մարդ, իրականում, չէր դիմանա այս հոգեկան եւ էմոցիոնալ խոշտանգմանը, որը կրում է Նիկոլ Փաշինյանը` հանուն իշխանության ու հանուն վերարտադրության, եւ… մենակ: Մենակ, որովհետեւ նրա թիմում ոչ ոք չի թեթեւացնում իր հոգսը: Նրա իշխանությունից օգտվողները շատ են, բեռը կիսողներ` չկան եւ անգամ կողակիցն իր կողքին չէ (չնայած հեռվից աջակցում է): Մենակ` նաեւ այն պատճառով, որ մեր երկրում կատարված ամեն ինչի միակ պատասխանատուն ինքն է եւ որոշումներ կայացնելիս` անգամ եթե ունեցել է խորհրդատուներ, պատվիրատուներ, տերեր ու շահառուներ, նրանք բոլորը ստվերում են` երբեք չեն կիսելու իր հետ պատասխանատվությունը, անգամ երբ ինքը կանգնած լինի դատարանի առաջ կամ, ինչպես ինքն է ասում` «գնդակահարության պատի տակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին Wed, 01 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով