Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը

Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը

Thu, 02 Apr 2026 21:00:06 +0400


30 տարեկանից բարձր, նաեւ՝ միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների մեջ, թերեւս, հաշված մարդիկ կլինեն, որոնք չեն կարդացել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» կամ չեն դիտել վեպի էկրանավորումներից որեւէ մեկը։ Սակայն քչերը կարող են իմանալ, թե իրականում ով է եղել երեք հրացանակիրներից դ՛ Արտանյանը, որի աճյունը վերջերս հայտնաբերվեց Նիդերլանդներում՝ թաղված եկեղեցու նախկին խորանի տակ։ 1844 թվականին Դյումայի հրատարակած «Երեք հրացանակիրներում» դ՛ Արտանյանն ընկալվում էր որպես տիպիկ ռոմանտիկ հերոս, որպիսին կարող էր լինել 17-րդ դարում՝ համարձակ մի գասկոնացի, որը ձգտում էր փառք ու պատվի՝ արքայի մոտ ծառայության մեջ, եւ հաջողության՝ կանանց շրջանում։ Սակայն գրական այս կերպարի հետեւում իրական անձ կա, որին կանդրադառնանք այսօր։

Իրական կամ պատմական դ՛Արտանյանը Շարլ դե Բաթս դե Կաստելմոր դ՛Արտանյանն է։ Ծնվել է, ամենայն հավանականությամբ, 1611-15 թթ․ միջակայքում՝ Ֆրանսիայի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող Գասկոն երկրամասում։ Հայրը Բերթրան դե Բաթսն է եղել։ Սակայն նա ընդունել է մոր ազգանունը եւ դարձել դ՛Արտանյան։ 17-րդ դարում դա նորմալ էր եւ ընդգծում էր ազնվականի ավելի բարձր ու հարգված ծագում ունենալը։ 1630-ական թվականներին երիտասարդ դ՛Արտանյանն ուղեւորվում է Փարիզ, որտեղ էլ անցնում է զինվորական ծառայության։ Շուտով անդամագրվում է արքայական հրացանակիրների գնդին, որն այն ժամանակ ֆրանսիական բանակի էլիտար ստորաբաժանում էր համարվում։ Ի տարբերություն գրական հերոսի, պատմական դ՛Արտանյանը խիստ կարգապահ ու պրոֆեսիոնալ զինվորական էր։ Լուի 14-րդ թագավորի կառավարման ժամանակ նա եղել է արքայի վստահելի սպաներից մեկը։

Հատկապես նրա կարիերան կապված է եղել Լուի 14-րդի առաջին նախարար կարդինալ Ժյուլ Մազարինիի հետ։ Վեպում, ի դեպ, դ՛Արտանյանը դեմ էր գործում կարդինալ Ռիշելյեին, սակայն պատմական իրականության մեջ իսկական դ՛Արտանյանը գործել է կարդինալ Մազարինիի վարչապետության շրջանում, այսպես ասած։ Պատմական դ՛Արտանյանի կարիերան սերտորեն կապված է այն ժամանակվա ազդեցիկ նախարարներից մեկի՝ ֆինանսների նախարար Նիկոլյա Ֆուկեի 1661 թ․ ձերբակալության օպերացիայի հետ։ Դ՛Արտանյանը մի քանի տարի շարունակ հսկում է Ֆուկեին՝ բանտարկության շրջանում ուղեկցելով նրան բանտից բանտ, դղյակից դղյակ։ Զոհվել է 1673 թվականին՝ Մաստրիխտի պաշարման ժամանակ՝ ֆրանս-հոլանդական պատերազմի ընթացքում։ Պատմական դ՛Արտանյանը ֆրանսիական ազգային հերոս էր։ 1659 թվականին նա ամուսնացած է եղել Աննա Շառլոտա դե Շանլեսիի հետ։ Ունեցել է զավակներ, եւ շառավիղները, որոնք կրում են դե Բաթս ազգանունը, այսօր շարունակում են ապրել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400…

47 րոպե ago

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա Wed, 29 Apr 2026…

1 ժամ ago

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…

2 ժամ ago

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

2 ժամ ago

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք Wed, 29 Apr 2026…

2 ժամ ago

Կարևոր պայմանավորվածության են հասել

Կարևոր պայմանավորվածության են հասել Wed, 29 Apr 2026 22:30:40 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց…

2 ժամ ago