Հերթականն` աբսուրդի ժանրից

Հերթականն` աբսուրդի ժանրից

Thu, 02 Apr 2026 20:45:08 +0400


18-ամյա Մինասյան եղբայրների նկատմամբ քեական գործի հարուցումն, անկասկած, նպատակ ունի երիտասադությանը հետ պահելու իշխանության դեմ պայքարից: Լինի դա եկեղեցում, փողոցում կամ մեկ այլ վայրում: Ավելին՝ պայքարի մասին նույնիսկ մտածելուց: Որովհետև, նախ, ոչ թե ինքն է փորձել հարվածել, այլ հարվածել են իրեն: Իսկ ինքնապաշտպանության բնազդով ձեռքը հարվածի ուղղությամբ տանելը միայն նիկոլական իրավապահների ուղեղում կարող էր պատկերացվել որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հարվածելու փորձ: Ինչևէ, քրեական գործն էլ կազմվեց, որպեսզի գործող իշխանության՝ այս օրերի ոչ այնքան օրինական քարոզարշավն անցկացվի առանց որևէ խնդրի: Ու նույնն էլ պահպանվի օրինական քարոզարշավի ընթացքում: Եվ, ի վեջո, դա հանգեցնի առանց որևէ լուրջ խնդրի՝ իշխանության վերարտադրությանը: Տեսականորեն դա կարող էր հենց այդպես էլ դասավորվել: Տեսնելով, թե ինչ պատահեց առողջական խնդրներ ունեցող պատանու հետ, մնացածները պետք է որ ավելի խելոք գտնվեն:

Իրականությունն այլ է: Երիտասարդությանը կարելի է ինչ-ինչ բաներով գրավել և ոչ թե վախեցնել: Զարմանալի է, որ փողոցով իշխանության եկած անձը դա չի գիտակցում: Չի գիտակցում, որ վախեցնելու փորձը բերելու է հակադարձ արդյունքի: Որովհետև եթե դա այդպես չլիներ, ապա 2018-ին ինքը չէր կարգվի վարչապետ: Դրա դրսևորումը, համենայն դեպս, 2018-ին տեսել եմ անձամբ: Երբ երիտասարդները փողոց էին փակում՝ ինչ-որ ժամանակ անց ոստիկանական մեքենա էր գալիս, պատնեշը քանդվում էր: Մի քանի ակտիվ անձ առևանգելով՝ մեքենան հեռանում էր, իսկ փողոցը կրկին փակվում էր: Կարելի է մտածել, որ Նիկոլի օրոք ավելի դաժան ոստիկանության պարագայում նման բան չի լինի: Բայց այդ դաժանությամբ կարելի է ազդել ոչ թե, ասենք, 18-25 տարեկանների, այլ իմ՝ 65+ տարիքի մարդկանց վրա՝ խեղճացնելով նրանց: Իսկ ջահելները դրանից ավելի են կատաղելու. այդպիսին է մարդկային բնույթը: Ինչը, բնականաբար, կլինի ի վնաս գործող իշխանության ու նրա ղեկավարի:

Տեղի ունեցածի առումով երրորդ մեղադրյալ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի կարծիքով ողջ պատահածը աբսուրդի ժանրից է: Իսկապես, եթե հարված ստացած երիտասարդին կարելի է մեղադրել իր՝ գոյություն չունեցած հարվածի մեջ, ապա ինչո՞ւ չի կարելի վարչապետի անձի նկատմամբ համարյա թե ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ մեղադրել նաև Գևորգյանին: Ում իրական «մեղքը», որքան հասկացա, Նիկոլի դեմքին ոչ հմայված նայելն է եղել: Կարևորը ոչ թե տեղի ունեցածն է, այլ Նիկոլի հրահանգը ոստիկանությանը, դատախազությանը և նիկոլական դատավորներին: Մեխանիկորեն «նիկոլական դատավոր» գրելուց հետո քիչ մնաց շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որ իրավապահ համակարգում դեռևս առկա են մարդիկ, ում համար օրենքն ու արդարադատությունը ոչ թե փուչ հասկացություններ են, այլ կատարման ենթակա սկզբունքներ: Որովհետև, նախ, իրենց ուսերին է ընկած քիչ թե շատ առկա հարգանքը դատական համակարգի նկատմամբ: Եվ երկրորդ, իշխանափոխությունից հետո հենց իրենց օրինակով են դաստիարակվելու նորմալ երկրի նորմալ դատավորները:

Ինչ մնում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող 18-ամյա պատանուն բանտ ուղարկելուն, ապա դա անբնական իշխանության պայմաններում լիովին բնական երևույթ է: Ու դա կտևի այնքան ժամանակ, որքան հասարակությունը թույլ կտա, որպեսզի գործող իշխանությունը գոյատևի: Էլ չասած նրանց մասին, ովքեր փորձում են արդարացնել այն, ինչը ո՛չ գործնականում և ո՛չ էլ տեսականորեն արդարցվելու իրավունք չունի: Մեզ մնում է ընդամենը մարդկանց ցույց տալը, որ գործող իշխանությն պարագայում չեն հարցնում՝ մեղավոր ես դու, թե անմեղ: Ընդամենը արձանագրում են քո հայացքը, և եթե դա ոմանց դուր չի գալիս, բանտը լայն բացած դարպասներով պատրաստ է ընդունել յուրաքանչյուրին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

18 րոպե ago

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք

Արտակարգ․ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք Wed, 29 Apr 2026…

33 րոպե ago

Կարևոր պայմանավորվածության են հասել

Կարևոր պայմանավորվածության են հասել Wed, 29 Apr 2026 22:30:40 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց…

48 րոպե ago

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը

Վազգեն Առաջինի նշանավոր աշակերտը Wed, 29 Apr 2026 22:15:00 +0400 20-րդ դարի հայ նշանավոր հայագետ,…

1 ժամ ago

Նորից հարաբերությունները լարվել են

Նորից հարաբերությունները լարվել են Wed, 29 Apr 2026 22:00:23 +0400 ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ…

1 ժամ ago

Հետախուզվող 46-ամյա տղամարդը կալանավորվել է

Հետախուզվող 46-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 29 Apr 2026 21:45:03 +0400 Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը…

2 ժամ ago