Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Thu, 02 Apr 2026 21:38:42 +0400


Արցախի հանրապետության հանրային խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։

2016թ․-ի Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի զավթողական ու ռազմատենչ քաղաքականության հերթական դրսևորումն էր՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ և փորձ՝ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի ձեռք բերած արդյունքները ջնջելու։ Այն միաժամանակ ազդարարում էր անվտանգության միջավայրի լրջագույն խախտման, ստատուս քվոյի խափանման և տարածաշրջանում ուժի կիրառման նոր փուլի սկիզբ։ Հակամարտության շփման գծի ողջ երկայնքով ծավալված հարձակումն ադրբեջանական իշխանությունների մերժումն էր փխրուն, բայց փաստացի խաղաղության օրակարգի։

Հայկական կողմի համարժեք հակազդեցությունն ու ռազմական գործողությունների կասեցումը թույլ չտվեցին հայկական պաշտպանության ճեղքումը։ Սակայն, հետագա տարիներին այդ իրադարձություններից բխող ռազմաքաղաքական դասերն, այնուամենայնիվ, լիարժեք չիրացվեցին։ Ներքին և արտաքին քաղաքականության թերացումներն ու նշաձողերի իջեցումը, ինչպես նաև անվտանգության համակարգերի խոցելիությունները հանգեցրին նրան, որ Ադրբեջանը հետագայում կարողացավ հասնել իր ռազմավարական գերնպատակին՝ վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը ի ցույց դրեցին իրենց ագրեսիվ և հակամարդկային շարունակական քաղաքականությունը՝ ուղեկցված պատերազմական հանցագործություններով, որոնք այդպես էլ չարժանացան պատշաճ միջազգային արձագանքի և իրավական գնահատականի։ Անպատժելիության այս մթնոլորտը նպաստեց հետագա զարգացումներին, որոնք ավարտվեցին Արցախի հայության բռնի տեղահանությամբ, ցեղասպանական գործողություններով ու էթնիկ զտմամբ։

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև պատասխանատվության ազդակ՝ հստակ գիտակցումով, որ պետականության ամրապնդումը, անվտանգային համակարգերի վերանայումը և ազգային համախմբումը կենսական անհրաժեշտություն են։

Հիշատակի այս օրը մեր խոնարհումն ենք բերում զոհված հերոսների հիշատակին և վերահաստատում՝ արցախցիների անվտանգ, արժանապատիվ և իրավունքների լիարժեք ապահովմամբ վերադարձը մնում է մեր համազգային առաջնահերթությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում․ կան զոհեր

Պայթյուն պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում․ կան զոհեր Wed, 22 Jul 2026 11:00:06 +0400 Առնվազն հինգ…

13 րոպե ago

Ձերբակալել են 17-ամյա տղայի

Ձերբակալել են 17-ամյա տղայի Wed, 22 Jul 2026 10:46:15 +0400 Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա…

27 րոպե ago

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Wed, 22…

43 րոպե ago

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Wed, 22 Jul 2026 10:15:32 +0400 Հայաստան իՀանրապետության տարածքում…

58 րոպե ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը

ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Wed, 22 Jul 2026 10:00:31 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ…

1 ժամ ago

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում Wed, 22 Jul 2026 09:45:15 +0400 Հուլիսի 21-ին՝…

1 ժամ ago