Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Thu, 02 Apr 2026 21:38:42 +0400


Արցախի հանրապետության հանրային խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։

2016թ․-ի Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի զավթողական ու ռազմատենչ քաղաքականության հերթական դրսևորումն էր՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ և փորձ՝ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի ձեռք բերած արդյունքները ջնջելու։ Այն միաժամանակ ազդարարում էր անվտանգության միջավայրի լրջագույն խախտման, ստատուս քվոյի խափանման և տարածաշրջանում ուժի կիրառման նոր փուլի սկիզբ։ Հակամարտության շփման գծի ողջ երկայնքով ծավալված հարձակումն ադրբեջանական իշխանությունների մերժումն էր փխրուն, բայց փաստացի խաղաղության օրակարգի։

Հայկական կողմի համարժեք հակազդեցությունն ու ռազմական գործողությունների կասեցումը թույլ չտվեցին հայկական պաշտպանության ճեղքումը։ Սակայն, հետագա տարիներին այդ իրադարձություններից բխող ռազմաքաղաքական դասերն, այնուամենայնիվ, լիարժեք չիրացվեցին։ Ներքին և արտաքին քաղաքականության թերացումներն ու նշաձողերի իջեցումը, ինչպես նաև անվտանգության համակարգերի խոցելիությունները հանգեցրին նրան, որ Ադրբեջանը հետագայում կարողացավ հասնել իր ռազմավարական գերնպատակին՝ վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ։

Ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը ի ցույց դրեցին իրենց ագրեսիվ և հակամարդկային շարունակական քաղաքականությունը՝ ուղեկցված պատերազմական հանցագործություններով, որոնք այդպես էլ չարժանացան պատշաճ միջազգային արձագանքի և իրավական գնահատականի։ Անպատժելիության այս մթնոլորտը նպաստեց հետագա զարգացումներին, որոնք ավարտվեցին Արցախի հայության բռնի տեղահանությամբ, ցեղասպանական գործողություններով ու էթնիկ զտմամբ։

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև պատասխանատվության ազդակ՝ հստակ գիտակցումով, որ պետականության ամրապնդումը, անվտանգային համակարգերի վերանայումը և ազգային համախմբումը կենսական անհրաժեշտություն են։

Հիշատակի այս օրը մեր խոնարհումն ենք բերում զոհված հերոսների հիշատակին և վերահաստատում՝ արցախցիների անվտանգ, արժանապատիվ և իրավունքների լիարժեք ապահովմամբ վերադարձը մնում է մեր համազգային առաջնահերթությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում Wed, 22 Jul 2026 09:45:15 +0400 Հուլիսի 21-ին՝…

13 րոպե ago

Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր

Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր Wed, 22 Jul 2026 09:30:17 +0400 Երևանի հյուրանոցներից մեկում սպանված…

28 րոպե ago

Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան հաղթեց Իռլանդիայի չեմպիոն Շեմրոք Ռովերսին

Հայաստանի չեմպիոն Արարատ-Արմենիան հաղթեց Իռլանդիայի չեմպիոն Շեմրոք Ռովերսին Wed, 22 Jul 2026 09:17:41 +0400 Հայաստանի…

41 րոպե ago

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ Wed, 22…

43 րոպե ago

Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կադրը դիտելուց հետո․ Ասլանյանը հեգնում է

Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կադրը դիտելուց հետո․ Ասլանյանը հեգնում է Wed, 22 Jul…

50 րոպե ago

Որ հասցեներում լույս չի լինի

Որ հասցեներում լույս չի լինի Wed, 22 Jul 2026 09:00:45 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

58 րոպե ago