«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում

«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում

Fri, 03 Apr 2026 10:15:59 +0400


Երեւանի քաղաքապետարանի, դրա ենթակայությամբ գործող վարչական շրջանների հետ կապված՝ բազմաթիվ վարույթներ են հարուցվել վերջին տարիներին: Բայց հանրությունը դրանց մասին իմանում է հարուցման պահին, երբ մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում, պաշտոնյաներ են ազատվում, իսկ թե հետո ինչ է լինում, հաճախ անհայտ է մնում: Մենք տեղեկացանք, որ ամիսներ առաջ մի սկանդալային ձերբակալություն էլ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանում։ Ձերբակալվել է քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Մարտոյանը, նրա հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել կինը՝ Անին, եւ քրոջ փեսան։

Մարտոյանը, ըստ մեղադրանքի, շորթել է մոտ 84 միլիոն դրամ, կինը մոտ 30 միլիոն դրամ «փողերի լվացում է» արել՝ «ամուսնու հանցավոր ճանապարհով ստացած գույքն ապօրինի կերպով շրջանառության մեջ դնելով»: Փեսային էլ նույն մեղադրանքն է առաջադրվել՝ «մոտ 29 միլիոն դրամի գույքի օրինականացում, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով»։ Խոշոր չափերի գումարներ շորթելու, այլ ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձինք, սակայն, պարզվում է, ազատության մեջ են․ հիմնական դերակատարի՝ Մարտոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Արմեն Մարտոյանի փաստաբան Արմեն Թեւանյանը «Հրապարակ»-ին ասաց, որ մեղադրանքը շորթման մասին չէ, այլ՝ փողերի լվացման։ Ապա նշեց՝ այս քրեական վարույթն իրավաբանության հետ կապ չունի, իր պաշտպանյալը շինարարությամբ է զբաղվել, որի արդյունքում էլ 80 միլիոն դրամ գումար եկամուտ է ստացել, իսկ իրավապահները դա վերագրել են փողերի լվացմանը։ Թեւանյանը չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, թե դատական նիստի է շտապում։ Վերջում ավելացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, ապա փոխվել է վարչական հսկողությամբ, գրավով, ինչը եւս խոսում է ոչ այս մեղադրանքի օգտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեքսանյանը դադարեցնում է մրցելույթները

Ալեքսանյանը դադարեցնում է մրցելույթները Fri, 03 Apr 2026 15:00:18 +0400 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի…

38 րոպե ago

Փաշինյանի քայլերը խելագարության ժանրից են

Փաշինյանի քայլերը խելագարության ժանրից են Fri, 03 Apr 2026 14:45:32 +0400 Պուտին - Փաշինյան հանդիպումը…

53 րոպե ago

Եղունգները սևացել էին, շնչահեղձություն էր մոտը

Եղունգները սևացել էին, շնչահեղձություն էր մոտը Fri, 03 Apr 2026 14:10:55 +0400 18-ամյա Դավիթ Մինասյանին,…

1 ժամ ago

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․ Fri, 03 Apr 2026 14:10:12 +0400 ՌԴ Անվտանգության խորհրդի…

1 ժամ ago

«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ»

«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ» Fri, 03 Apr 2026 14:08:57 +0400 Իրանագետ Վարդան Ոսկանյանը…

1 ժամ ago

Դուք այլևս չեք աշխատելու «տեսնենք ինչ կլինի» տրամաբանությամբ․ Դավիթ Անանյանը՝ գյուղացիներին

Դուք այլևս չեք աշխատելու «տեսնենք ինչ կլինի» տրամաբանությամբ․ Դավիթ Անանյանը՝ գյուղացիներին Fri, 03 Apr 2026…

2 ժամ ago