«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում

«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում

Fri, 03 Apr 2026 10:15:59 +0400


Երեւանի քաղաքապետարանի, դրա ենթակայությամբ գործող վարչական շրջանների հետ կապված՝ բազմաթիվ վարույթներ են հարուցվել վերջին տարիներին: Բայց հանրությունը դրանց մասին իմանում է հարուցման պահին, երբ մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում, պաշտոնյաներ են ազատվում, իսկ թե հետո ինչ է լինում, հաճախ անհայտ է մնում: Մենք տեղեկացանք, որ ամիսներ առաջ մի սկանդալային ձերբակալություն էլ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանում։ Ձերբակալվել է քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Մարտոյանը, նրա հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել կինը՝ Անին, եւ քրոջ փեսան։

Մարտոյանը, ըստ մեղադրանքի, շորթել է մոտ 84 միլիոն դրամ, կինը մոտ 30 միլիոն դրամ «փողերի լվացում է» արել՝ «ամուսնու հանցավոր ճանապարհով ստացած գույքն ապօրինի կերպով շրջանառության մեջ դնելով»: Փեսային էլ նույն մեղադրանքն է առաջադրվել՝ «մոտ 29 միլիոն դրամի գույքի օրինականացում, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով»։ Խոշոր չափերի գումարներ շորթելու, այլ ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձինք, սակայն, պարզվում է, ազատության մեջ են․ հիմնական դերակատարի՝ Մարտոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Արմեն Մարտոյանի փաստաբան Արմեն Թեւանյանը «Հրապարակ»-ին ասաց, որ մեղադրանքը շորթման մասին չէ, այլ՝ փողերի լվացման։ Ապա նշեց՝ այս քրեական վարույթն իրավաբանության հետ կապ չունի, իր պաշտպանյալը շինարարությամբ է զբաղվել, որի արդյունքում էլ 80 միլիոն դրամ գումար եկամուտ է ստացել, իսկ իրավապահները դա վերագրել են փողերի լվացմանը։ Թեւանյանը չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, թե դատական նիստի է շտապում։ Վերջում ավելացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, ապա փոխվել է վարչական հսկողությամբ, գրավով, ինչը եւս խոսում է ոչ այս մեղադրանքի օգտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետության եւ իշխող կուսակցության ենթադրյալ նույնացմամբ վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործման փաստեր

Պետության եւ իշխող կուսակցության ենթադրյալ նույնացմամբ վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործման փաստեր Wed, 22 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով