Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ
Tue, 27 Oct 2026 13:51:08 +0400

Քրեական հետապնդում է հարուցվել խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի եւ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ։ Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են․ «Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի («Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյան, խմբ․) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»։
Ըստ տեղեկությունների՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր