Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Tue, 27 Oct 2026 22:23:05 +0400


Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի օծանելիքի և այլ շքեղ ապրանքների բիզնեսը նախորդ տարի ապահովել է 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի շրջանառություն, որից 5,4 միլիոնը կազմել է շահույթ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ընկերության ֆինանսական հաշվետվությանը։

Հրատարակության տվյալներով՝ ընկերության օրական շահույթը կազմել է շուրջ 17 250 ֆունտ ստեռլինգ։ Բեքհեմի օծանելիքների շարքում է նրա հիմնական բույրը՝ Instinct-ը, ինչպես նաև Classic Blue, True Instinct և այլ տեսականի։ Օծանելիքների գները տատանվում են 12-ից 50 ֆունտի սահմաններում։

Բեքհեմի բրենդների լիցենզավորման բիզնեսը կառավարվում է Seven Global LLP ընկերության միջոցով, որը զբաղվում է նաև նրա ակնոցների ապրանքանիշի զարգացմամբ։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին պահպանվել են համագործակցությունները բրենդային գործընկերների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը

Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը Tue, 27 Oct 2026 19:00:48 +0400 Չինական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով