Ինչու երևանցին կմերժի …

Ինչու երևանցին կմերժի …

Fri, 03 Apr 2026 11:36:07 +0400


1. Ութ տարվա խայտառակ կառավարման ընթացքում տրվել են բարբարոսական շինթույլտվություններ, որոնք Երևանը անվերադարձ այլանդակել են։ Ամեն միլիմետրի վրա ահռելի շենքերի տեղադրումը՝ հանուն արագ փողի՝ Երևանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։

2. Անտանելի խցանումներ՝ որովհետև չեն կառուցվել նոր ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ։ Անթույլտրելի վայրերում, որտեղ պետք է լինեին խոշոր ավտոկայանատեղիներ, կանաչ տարածքներ՝ բազմահարկ շենքեր են կամ շենքերի համալիրներ:

3. Նոր շենքերի, թաղամասերի լիարժեք բնակեցումից հետո, ճանապարհների թողունակությունը ընդհանրապես չի բավարարելու: Մի ամբողջ նորակառույց թաղամասի մեքենաներ ծանրաբեռնելու են այն ճանապարհները, որոնք այդ քանակի մեքենաների և երթևեկության համար նախատեսված չէին: Եթե լուծումներ չգտնվեն, քաղաքը կանգնելու է:

4. Նոր շենքերը, նոր թաղամասերը ապահովված չեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, կոյուղի։ Առաջիկայում մենք կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։

5. Երևանի բնակչությունը շնչում է կեղտոտ, քաղցկեղածին օդ։ Հլու ու հնազանդ։

6. Ութ տարվա մեջ միայն խոսեցին մետրոյի նոր կայարանների մասին՝ ոչինչ արված չէ։

7. Տրանսպորտի այլանդակ վիճակ։ Հուսահատության գազելները փոխարինվեցին հուսահատության ավտոբուսներով։

8. Հեծանվապաշտ իշխանության քարոզ և ոչ մի հարմարեցված հեծանվաուղիներ։ Միայն շոու։ Սովորական քաղաքացին չունի ուղեկցող տասնյակ մեքենաներ, որպեսզի իրենց համար ձայնարկիչներով ճանապարհ բացեն, մնում է ճանապարհներին, կյանքը

9. Ձմռանը ճանապարհներն անանցանելի են ժամանակին չմաքրվող ձյան պատճառով, գարնանը՝ խրամատներ հիշեղնող փոսերի: Որպես ամենամեծ ձեռքբերում ասֆալտը հիշատակող իշխանության ասֆալտը սկսում է քանդվել, քայքայվել նույնիսկ մեկ տարին չբոլորած:

10. Այգիների, կանաչ տարածքների գրեթե իսպառ բացակայություն։ Մշտադալար ծառերը տարբեր պատճառաբանություններով կտրում են, տեղն ինչ-որ շիվեր տնկում, որոնց ծառ դառնալուն, եթե իհարկե չչորանան, տասնյակ տարիներ են հարկավոր:

Թե ինչու երևանցին չի ընտրի այս իշխանությանը, կարելի է դեռ երկար շարունակել: Վստահ եմ, ընտրություններին ընդառաջ, որտեղ հնարավոր է, արագ կոսմետիկ փոփոխություններ կանեն, սակայն դրանից իրավիճակը չի փոխվի. բազմաթիվ խնդիրներ արդեն անդառնալի են, վերականգնել գրեթե անհնար է:

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էս ժողովուրդն է ծնկի գալի՞ս մի խումբ անգրագետների առաջ. գյումրեցի մանկավարժ

Էս ժողովուրդն է ծնկի գալի՞ս մի խումբ անգրագետների առաջ. գյումրեցի մանկավարժ Tue, 26 May 2026…

7 րոպե ago

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է Tue, 26 May 2026 13:00:45 +0400…

7 րոպե ago

Մեքենաները ստիպված թողնում են փողոցի մեջտեղն ու գնում

Մեքենաները ստիպված թողնում են փողոցի մեջտեղն ու գնում Tue, 26 May 2026 12:45:15 +0400 Փաստաբան…

22 րոպե ago

«Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին

«Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին Tue, 26 May 2026 12:33:32 +0400 «Աաաաաա, դե…

34 րոպե ago

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին Tue, 26 May 2026 12:30:45 +0400 ԱՄՆ…

37 րոպե ago

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի Tue, 26…

52 րոպե ago