Ալեքսանյանը դադարեցնում է մրցելույթները
Fri, 03 Apr 2026 15:00:18 +0400

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքով՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։
Նա, փաստորեն, չի մասնակցելու նաև Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչի պնդմամբ՝ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր