Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․

Լրի՞վ է խելագարվել․ պնդում է՝ հիվանդներն ու երեխաները հետո, կարևորը․․․

Fri, 03 Apr 2026 16:00:08 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է ավելի շատ կենտրոնանա պաշտպանության ֆինանսավորման վրա և ավելի քիչ՝ առողջապահության և երեխաների խնամքի վրա, քանի որ դրանք պետք է կարգավորվեն նահանգային կառավարությունների կողմից, հաղորդում է CNN-ը։

Թրամփն այս հայտարարությունն արել է ապրիլի 1-ին Զատկի մասնավոր ճաշի ժամանակ։ Տեսանյութը կարճ ժամանակով հայտնվել է Սպիտակ տան YouTube ալիքում, նախքան հեռացվելը, բայց պահպանվել է Business Insider-ի լրագրողի կողմից։

Իր ելույթի ժամանակ Թրամփը հիշատակել է Կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Ռասել Վութի հետ զրույցը։ «Ես Ռասելին ասացի. «Մի՛ ծախսիր գումար երեխաների խնամքի վրա», քանի որ Միացյալ Նահանգները չի կարող կազմակերպել երեխաների խնամք։ Դա պետք է լինի նահանգների պատասխանատվությունը։ Մենք չենք կարող կազմակերպել երեխաների խնամք։ Մենք մեծ երկիր ենք։ Մենք ունենք 50 նահանգ։ Մենք ունենք ամեն տեսակի այլ մարդիկ»։

Հետո, ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփը արագ ավելացրել է. «Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք ժամանակ չունենք երեխաների խնամքի համար»։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ նահանգները պետք է բարձրացնեն հարկերը՝ երեխաների խնամքը և առողջապահությունը ֆինանսավորելու համար։

«Մենք չենք կարող կարգավորել երեխաների խնամքը, Medicaid-ը, Medicare-ը՝ այս բոլոր առանձին բաները, նահանգները կարող են դա անել։ Դա անհնար է դաշնային մակարդակով։ Մենք մեկ բան ունենք անելու՝ ռազմական պաշտպանություն։ Մենք պետք է պաշտպանենք երկիրը։ Բայց այս բոլոր փոքրիկ բաները, այս բոլոր փոքրիկ խարդախությունները, որոնք տեղի են ունեցել, դուք պետք է թույլ տաք նահանգներին կարգավորել դրանք, Ռասել», – ասել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Առավել մտահոգիչ եմ համարում երկու խնդիր

«Հրապարակ»․ Առավել մտահոգիչ եմ համարում երկու խնդիր Wed, 18 Nov 2026 09:15:31 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

23 րոպե ago

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց Wed, 18 Nov 2026 09:00:44 +0400 Երեկ «պատմական» օր էր` առաջին…

38 րոպե ago

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում Wed, 18 Nov 2026 08:45:30 +0400 Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ,…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Wed, 18 Nov 2026 08:15:01 +0400 ԱԺ նախկին նախագահ,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի Wed, 18 Nov 2026 08:10:32 +0400 ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400 Սամվել Կարապետյանի…

2 ժամ ago