Ձայնագրություններից ակնհայտ է դառնում՝ Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունը առնչություն չունեն ընտրակաշառքների հետ
Fri, 03 Apr 2026 16:20:22 +0400

ակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:
Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:
Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:
Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:
Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…
Փաստաբան Արսեն Բաբայան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր