Մակրոնը «պատերազմ» հայտարարեց ԱՄՆ-ին ու Չինաստանին
Fri, 03 Apr 2026 17:00:11 +0400
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «միջին տերություններին» միավորել ուժերը՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից գլոբալ ճնշմանը դիմակայելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
«Մենք չպետք է դառնանք երկու գերիշխող տերությունների վասալներ», – ասել է Մակրոնը։
Նրա խոսքով, երկրները ձգտում են պահպանել իրենց անկախությունը և կախված չլինել չինական գերիշխանությունից կամ Միացյալ Նահանգների անկանխատեսելի գործողություններից։
Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է այս կետը իր ասիական շրջագայության ժամանակ, որտեղ քննարկել է Հորմուզի նեղուցում ծովային անվտանգությունը և ընդլայնել համագործակցությունը Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։
Այս երկրները հատկապես խոցելի են Իրանի հետ շարունակվող հակամարտության պատճառով էներգակիրների բարձր գների մասով, որը խոչընդոտում է նավերի ազատ անցմանը ռազմավարական նեղուցով։
Երեկ տեղեկություն եղավ, որ ֆրանսիական նավը կարողացել է հատել Հորմուզի նեղուցը։ Սա, բացառված չէ, Ֆրանսիայի նախագահի իրանամետ դիրքորոշման հետ է կապված, մանավանդ, որ Փարիզը մերժել է ԱՄՆ-ին՝ օդային տարածք տրամադրել Իրանի դեմ հարձակումների համար։