Թուրքիան փորձում է շրջանցել Հորմուզի նեղուցը․ Օմեր Բոլաթ
Fri, 03 Apr 2026 19:30:13 +0400

Թուրքիան Իրանական էսկալացիայի պատճառով փակված Հորմուզի նեղուցը շրջանցող հինգ այլընտրանքային ուղիների մասին փաստաթուղթ է ներկայացրալ, որոնք թույլ կտան նեղուցի փակ լինելու պայմաններում շարունակել իրականացնել նավթի եւ գազի մատակարարումներ։ Այս մասին հայտնում է Türkiye պարբերականը։ Համաձայն հաղորդման, թուրքական Առեւտրի նախարարությունը ներկայումս ակտիվորեն զբաղված է այլընտրանքային ուղիների որոնումներով, ինչպես ասել է նախարար Օմեր Բոլաթը։ Այլընտրանքային ուղիների շարքում Իրաքով եւ Սիրիայով ցամաքային եղանակով մատակարարումներ իրականացնելու հնարավորությունն է, ինչպես նաեւ կոմբինացված մատակարարման ուղին՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Հորդանանով եւ Սաուդյան Արաբիայով, ինչպես նաեւ ԱՄԷ եւ Օմանի նավահանգիստներով։
Հաշվի են առնվել նաեւ ռեգիոնալ մյուս հնարավորությունները։ Որպես տարբերակ է ընտրվել նաեւ Բարեհուսո հրվանդանով նավագնացությունը՝ Հարավային Աֆրիկայի շրջանցմամբ, որը սակայն ամենաերկարը կարող է լինել որպես ճանապարհ։ Սա սակայն ձեռնտու չի համարվում, քանի որ 10-15 օրով ավելացնում է փոխադրումների ժամկետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր