Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

Fri, 03 Apr 2026 19:29:55 +0400


FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 3-ից տվել է դեպի Երևան – Վիեննա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

«Այսօր մեր մեկնարկային չվերթն է։ Մենք շատ ուրախ ենք, որ Վիեննան այլևս մեր թռիչքային աշխարհագրության մաս է։ Կարծում ենք, սա պահանջված ու հետաքրքիր ուղղություն կլինի, նոր հնարավորթյուններ տալով թե՛ զբոսաշրջության, թե՛ աշխարհճանաչման համար, թե՛ Երևանից դեպի Եվրոպա ուղևորվող մեր հայրենակիցներին, թե՛ տարանցիկ ուղևորներին», — նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Երևան – Վիեննա – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վիեննայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին․

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դավիթին անգամ ծնողներին են արգելել տեսակցել

Դավիթին անգամ ծնողներին են արգելել տեսակցել Sun, 05 Apr 2026 22:33:58 +0400 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը…

12 րոպե ago

Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը

Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը Sun, 05 Apr 2026 22:30:50 +0400 ՆԱՏՕ-ն…

15 րոպե ago

Այսօր ողջ դատական համակարգում ընդամենը 2-3 դատավոր ունենք, որ վերևից իջած հրահանգները չեն կատարում

Այսօր ողջ դատական համակարգում ընդամենը 2-3 դատավոր ունենք, որ վերևից իջած հրահանգները չեն կատարում Sun,…

15 րոպե ago

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Sun, 05 Apr 2026 22:15:10 +0400…

30 րոպե ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպման

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպման Sun, 05 Apr 2026 22:00:29 +0400 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել…

45 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանի Զատիկը՝ ընտանիքի հետ

Ռոբերտ Քոչարյանի Զատիկը՝ ընտանիքի հետ Sun, 05 Apr 2026 21:45:47 +0400 ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը…

60 րոպե ago