Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

Fri, 03 Apr 2026 19:29:55 +0400


FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 3-ից տվել է դեպի Երևան – Վիեննա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

«Այսօր մեր մեկնարկային չվերթն է։ Մենք շատ ուրախ ենք, որ Վիեննան այլևս մեր թռիչքային աշխարհագրության մաս է։ Կարծում ենք, սա պահանջված ու հետաքրքիր ուղղություն կլինի, նոր հնարավորթյուններ տալով թե՛ զբոսաշրջության, թե՛ աշխարհճանաչման համար, թե՛ Երևանից դեպի Եվրոպա ուղևորվող մեր հայրենակիցներին, թե՛ տարանցիկ ուղևորներին», — նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Երևան – Վիեննա – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վիեննայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին․

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա

Նախագահն ասաց՝ մի քանի օրից հրաժարական կտա Fri, 11 Sep 2026 19:30:13 +0400 Սերբիայի նախագահ…

17 րոպե ago

Հեռանում է պաշտոնից

Հեռանում է պաշտոնից Fri, 11 Sep 2026 19:21:21 +0400 Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից…

26 րոպե ago

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep…

31 րոպե ago

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը․ պարզաբանում Fri, 11 Sep 2026 19:12:26 +0400…

35 րոպե ago

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին

Եվս 2 տարի՝ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետին Fri, 11 Sep 2026 19:00:54 +0400…

46 րոպե ago

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին…

Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Fri, 11 Sep 2026 18:48:49 +0400…

58 րոպե ago