ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

Fri, 03 Apr 2026 19:23:53 +0400


ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ․

Վերջին տարիներին, մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների և ներքին ապակողմնորոշումների: Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը, Հայաստանի Հանրապետությունն հայտնվեց քաղաքական և հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպվելու վտանգավոր քաղաքականություն:

Այն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:

ՀԺԱՄ կուսակցությունը մշտապես գործել է կոլեկտիվ մտածողությամբ, ընդունել է համագործակցությունը որպես ապրելակերպ, եղել և մնում է պետությանը սատարող դիրքում։

Պետություն, որն իր քաղաքացիների համար պարտավոր է ապահովել բարեկեցիկ, անվտանգ և արժանապատիվ գոյություն: Հետևաբար ընդունելի է այն պետական քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահի, իրատեսության, ուժի և կոլեկտիվ պատասխանատվության վրա։

Մենք վստահ ենք, որ ուժեղ Հայաստան ունենալու համար ապագան պետք է կառուցվի հետևյալ սկզբունքների վրա՝

• ուժեղ և կազմակերպված պետություն,

• խաղաղություն միայն արժանապատիվ և անվտանգ պայմաններով,

• բազմավեկտոր, բայց ինքնիշխան արտաքին քաղաքականություն,

• ուժեղ բանակ և անվտանգության նոր համակարգ,

• ազգային արժանապատվության վերականգնում,

• քրիստոնեական արժեհամակարգի գերակայություն,

• պատասխանատու և մասնագիտական կառավարում։

Այս ընտրական փուլում մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական համակրանքներով, ոչ թե զգացմունքներով և երազանքներով, այլ՝ սթափ բանականությամբ և հարց ենք բարձրացնում․

ո՞վ է առավել ունակ կանգնեցնելու Հայաստանի պարտությունների շղթան, վերականգնելու ազգային ոգին, ուժեղացնելու պետությունը՝ ապահովվելով հանրության բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։

Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը և նրանց քաղաքական բռնաճնշումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և բազմաթիվ արժանապատիվ հայորդիների նկատմամբ՝ ՀԺԱՄ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու և Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն:

Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։

Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդվելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջներդել դեպի հաղթանակ:

Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին և հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։

Այսպիսով՝ ի գործ դեպի ուժեղ Հայաստան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ

Ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ Sun, 05 Apr 2026 18:38:14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով