Արեւի վրա հզոր բռնկում է եղել

Արեւի վրա հզոր բռնկում է եղել

Fri, 03 Apr 2026 20:30:54 +0400


Արեւի վրա ուժգնության նախավերջին աստիճանի հզոր բռնկում է եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Բռնկումը արձանագրվել է ռենտգենյան դիապազոնում 4404 (N12W18) բծերի խմբում։ Ուժգնությունը կազմել է M3.5 մակարդակի, տեւողությունը եղել է 69 րոպե։

Արեւային բռնկումները, հիշեցնենք, որ ըստ ուժգնության, լինում են հետեւյալ դասակարգերի՝ A, B, C, M եւ X։ Ամենաթույլը՝ A0.0-ն է։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակի անցման ժամանակ՝ բռնկումն ուժեղանում է 10 անգամ։ Արեւային բռնկումները ուղեկցվում են պլազմայի արտանետմամբ, որոնք կարող են հասնել մեր մոլորակին եւ առաջացնել մագնիսական փոթորիկներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով