22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Fri, 03 Apr 2026 21:15:51 +0400


Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։

22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քննությամբ հանգամանքները պարզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են 12 երիտասարդ, վեճը վերաճել է ծեծկռտուքի

Մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են 12 երիտասարդ, վեճը վերաճել է ծեծկռտուքի Tue, 17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով