Թրամփը ռեկորդային մակարդակի է հասցնում ռազմական ծախսերը

Թրամփը ռեկորդային մակարդակի է հասցնում ռազմական ծախսերը

Fri, 03 Apr 2026 23:00:19 +0400


Թրամփի վարչակազմը Կոնգրեսից խնդրել է կտրուկ ավելացնել պաշտպանական բյուջեն՝ զենքի գնման, ռազմական արդիականացման և Իրանի դեմ պատերազմի համար։ Սպիտակ տան 2027 թվականի Պենտագոնի բյուջեի հայտը կազմում է 1.5 տրիլիոն դոլար, որը 500 միլիարդ դոլարով ավելի է, կամ մոտավորապես 500 միլիարդ դոլարով, համեմատած ընթացիկ տարվա հետ, հաղորդում է Bloomberg-ը։

«Նախագահ Թրամփը խոստացել է վերսկսել ներդրումները Ամերիկայի ազգային անվտանգության ենթակառուցվածքներում և մեր երկիրը կրկին անվտանգ դարձնել վտանգավոր աշխարհում։ 2027 թվականի բյուջեն կատարում է այդ խոստումը և ապահովում է, որ Միացյալ Նահանգները պահպանի աշխարհի ամենահզոր բանակը», – ասել է Սպիտակ տան բյուջետային գրասենյակի տնօրեն Ռասել Վութը՝ մեկնաբանելով Կոնգրեսին ներկայացված փաստաթուղթը։

Աճի արդյունքում ԱՄՆ ռազմական ծախսերը, որոնք արդեն համաշխարհային ռեկորդային մակարդակի վրա են, կհասնեն ՀՆԱ-ի 4.5%-ի։ Դրա տարեկան 1.5 անգամ աճի տեմպը աննախադեպ է 1950-ականների սկզբի Կորեական պատերազմից ի վեր, նշում է Բրուքինգսի ինստիտուտի աշխատակից Ջեսիկա Ռիդլը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը Վենսին «ցար» է նշանակել

Թրամփը Վենսին «ցար» է նշանակել Fri, 03 Apr 2026 23:30:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով