Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Քրիստոսի թաղման կարգը

Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Քրիստոսի թաղման կարգը

Fri, 03 Apr 2026 23:45:25 +0400


Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Քրիստոսի թաղման կարգը․

Աւագ Ուրբաթ, 3 Ապրիլ 2026-ին, հայ եկեղեցին յիշատակեց Քրիստոսի դատավարութիւնը, չարչարանքը, խաչելութիւնն ու թաղումը: Աւագ Ուրբաթ օրը Քրիստոսի երկնաւոր կեանքի ամէնէն ծանր օրը կը համարուի, որովհետեւ այդ օրն է, որ Ան մեր մեղքերուն համար կը խաչուի եւ այդպիսով մեր առջեւ կը բանայ երկինքի ճամբան: Օրուան այս պատգամէն մեկնելով, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը, որ հանդիսապետեց Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին տեղի ունեցած Թաղման Կարգին, իր քարոզին մէջ ընդգծեց, որ սովորական, մահկանացու մարդուն մահուան նշումը չէ, որ կատարեցինք, այլ՝ Աստուծոյ Միածին Որդւոյն՝ Յիսուս Քրիստոսի:

Մէջբերելով Պօղոս առաքեալի թեսաղոնիկեցիներուն ուղղած առաջին նամակին 15-րդ գլուխէն, ուր կը նշէ, որ Քրիստոս մեր մեղքերուն համար յարութիւն առաւ, Նորին Սրբութիւնը դիտել տուաւ այս նախադասութեան մէջ ամփոփուած է Քրիստոսի թաղման, մարդեղութեան եւ առաքելութեան ամբողջ իմաստը: Քրիստոս աշխարհ եկաւ մեղանչած ու Աստուծմէ հեռացած մարդուն համար, որպէսզի զայն դարձեալ մօտեցնէ Աստուծոյ: Առ այդ, Հայրապետը յայտնեց, որ Հայր Աստուած այնքան սիրեց Իր արարած մարդը, հակառակ անոր մեղանչական վիճակին, որ Իր Միածին Որդին աշխարհ ղրկեց՝ վասն մարդու փրկութեան: «Աստուծոյ Որդին երկինքէն երկիր իջաւ, մեղաւոր մարդուն մօտեցաւ, քարոզեց, հրաշագործեց, Իր պատգամները փոխանցեց, յիշեցումներ կատարեց՝ մէկ նպատակ ունենալով՝ մարդուն ազատագրութիւնը մեղքէն, մարդու փրկութիւնը: Եւ Քրիստոս այնքան սիրեց մարդը, որ նոյնիսկ մարդուն համար խաչուեցաւ, գերեզման իջաւ եւ ապա յարութիւն առաւ: Ահա, սիրելի՛ հաւատացեալներ, խորհուրդը Քրիստոսի մարդեղութեան։ Ինչ որ Քրիստոս խօսեցաւ Իր երկրաւոր առաքելութեան ընթացքին, ինչ որ կատարեց, մէկ եւ յստակ նպատակ ունէր՝ մարդու փրկութիւնը: Ահաւասիկ իմաստը մարդեղութեան եւ իմաստը Քրիստոսի թաղման», ընդգծեց Հայրապետը:

Շարունակելով պատգամը, Նորին Սուրբ Օծութիւնը յայտնեց, որ Պօղոս առաքեալ գեղեցկօրէն կը խօսի Քրիստոսի մասին եւ Քրիստոսը կոչելով երկրորդ Ադամ՝ կը հակադրէ առաջին Ադամին. այսպիսով առաքեալը երկրորդ Ադամը կը նկատէ առաջին Ադամին սխալները ճշդողը, որպէսզի լոյս տայ աշխարհին եւ կեանք բերէ մարդուն: Ուստի, Վեհափառ Հայրապետը աւելցուց, որ Աւագ շաբթուան եկեղեցական արարողութիւններուն ճամբով մեր ժողովուրդի զաւակներուն կը յիշեցնենք, որ Քրիստոս բոլորին համար, անխտիր, աշխարհ եկաւ եւ Իր կեանքով ցոյց տուաւ մեզի փրկութեան ճշմարիտ ճանապարհը: Թաղուելով՝ Իր հետ թաղեց մեր մեղքերը: Այդ իմաստով, Հայրապետը յիշեցուց, որ այնպէս ինչպէս Քրիստոսի պարագային թաղումը վերջ չէր, նոյնպէս ալ քրիստոնէական հասկացողութեամբ թաղումը վերջ չէ, այլ հանգրուան մըն է, որ հաւատացեալը կը տանի դէպի յաւիտենական կեանք:

«Քրիստոս թաղուելով եւ յարութիւն առնելով նաեւ մեզի ցոյց տուաւ, որ մեր մեղքերը քաւելով մենք կը մտնենք դէպի փրկութեան տանող ճամբան: Հետեւաբար, սիրելի՛ հաւատացեալներ, եկէք այս հաւատքով եւ այս գիտակցութեամբ մեր մեղքերը թաղենք», եզրափակեց Նորին Սրբութիւնը՝ հրաւիրելով բոլորը այս գիտակցութեամբ ողջունելու Քրիստոսի յարութիւնը:

Կարեւորութեամբ նշենք, որ Վեհափառ Հայրապետին ձեռին կը գտնուէր Քրիստոսի խաչափայտէն մասունք մը, որ մեր Սուրբ աթոռին հովանիին ներքեւ կը պահպանուի եւ տարին երկու առիթով՝ Անթիլիասի Ուխտի Օրուան եւ մեր Փրկիչին Թաղման Կարգին, դուրս կը բերուի «Կիլիկիա» թանգարանէն, որպէսզի մեր ժողովուրդի զաւակները ստանան անոր օրհնութիւնը։

Յայտնենք, որ եկեղեցական արարողութեան երգեցողութիւնը կատարեցին Դպրեվանքի աշակերտները՝ Ազատ Աբղ. Ֆիլիքեանի խմբավարութեամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պետք է աշխատել այնքան, որքան կարող ես, իսկ դրանից հետո՝ այնքան, որքան պետք է. Արման Թաթոյանի խորհուրդը երիտասարդներին

Պետք է աշխատել այնքան, որքան կարող ես, իսկ դրանից հետո՝ այնքան, որքան պետք է. Արման…

15 րոպե ago

Ինչու է Մասկերանոն հեռանում «Ինտեր Մայամիից»

Ինչու է Մասկերանոն հեռանում «Ինտեր Մայամիից» Wed, 15 Apr 2026 21:30:46 +0400 «Ինտեր Մայամիի» գլխավոր…

21 րոպե ago

Սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը

Սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը Wed,…

36 րոպե ago

Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն, սակայն․․․ քաղաքագետն այլ մոտիվներ է տեսնում

Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն, սակայն․․․ քաղաքագետն այլ մոտիվներ է տեսնում Wed, 15 Apr…

52 րոպե ago

Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ի՞նչ խոստումներ էիր տվել և ինչպե՞ս հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայում

Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ի՞նչ խոստումներ էիր տվել և ինչպե՞ս հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայում Wed, 15…

59 րոպե ago

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ

Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ…

1 ժամ ago