Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Thu, 08 Oct 2026 00:26:53 +0400


Տեսա, որ լիքը մարդ վրդովված կամ զարմացած անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի տարբեր հարթակներից հնչեցրած մտքերին (եթե իհարկե դրանք կարելի է միտք անվանել):

Ընդ որում` տարբեր մարդիկ տարբեր մտքեր են քննարկում ու համարյա չկա սույն անձնավորության արտաբերած մի նախադասություն, որ տարակուսանքի տեղիք չտա:

Ամեն դեպքում` մենք ունիկալ ժողովուրդ ենք. 8 տարի շարունակ այսքան վայրիվերո, անօրեն ու անհեթեթ մտքեր լսելուց հետո էլ չենք կորցրել զարմանալու հատկությունը ու դեռ շարունակում ենք քննարկել մի մարդու, մի ոչ բարով ղեկավար կոչվածի խոսքերը, որն այդքան մարդու գլուխ ուտելուց հետո ողջ մնացած արցախցու վրա գոռում է` «դու ինչի՞ չես մեռել, այ ստահակ»…գոնե այս արտահայտությունից հետո պետք է քննարկման թեմա մնացած չլիներ, բայց դեռ շարունակում ենք զարմանալ ու վրդովվել: Ուրեմն մենք շատ կենսունակ ազգ ենք…

Օրինակ, ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա: Մարդն անչափելի, անպատմելի վնասներ պատճառի իր հայրենիքին ու ժողովրդին և սպառնալից տոնով ամբիոնից բղավի` ասեք` ես ի՞նչ եմ զիջել…

Տեղով մեկ ծաղրի ու հեգնանքի արժանի լինի, բայց ինքը ծաղրի ու հեգնի ընդդիմությանը, և առհասարակ` ողջ հանրությանը: Բոլոր հարցերն ու հարց տվողներին պիտակավորի, «իմանալ զբանս հանճարոյ…» տեքստն արտասանի ամբիոնից, թեմային չկպչող անեկդոտներ պատմի, մեկ ծիծաղի, մեկ սպառնա, շարունակ անկանոն շարժումներ անի, դերասանություն անի ու անհոդաբաշխ հնչյուններ արձակի…

Բայց այս բոլորի հիմքում ոչ այնքան իր անհավասարակշիռ հոգեկան վիճակն է, որքան այն, որ իրեն դրության տերն է զգում: Պարզ է, որ խորապես համոզված է` իրեն ամեն ինչ կարելի է. կարող է ցանկացած ապօրինի հրահանգ տալ, ցանկացած քանակի փող դուրս գրել բյուջեից, մեծագույն անհեթեթություններ ասել, անպատմելի սրիկայություններ ու ապօրինություններ անել և մարսել, այսինքն` մնալ աթոռին, որովհետև միակ բանը, որ այս 8 տարում սովորել է` աթոռն անսասան պահելն է:

Եվ ինչքան փարիսեցիություն ու կեղծիք, ինչքան աբսուրդ, իրար հակասող ու հերքող մտքեր: Մի հարյուր անգամ կրկնեց` Աստված չանի, մեր զինվորը մոլորվի, սահմանն անցնի, եթե սրան չտանք` մեր զինվորին չենք ստանա…Լսողին էլ կարող է թվալ, թե շատ մտահոգ է մեր զինվորների ճակատագրով: Բայց չէ որ Աստված արդեն «արել» է` 19 մարդ «սահմանն անցել»` հայտնվել են Բաքվի բանտում, ոմանք արդեն` 6 տարի, ի՞նչ ես արել ու անում նրանց բերելու համար, այ ադրբեջանցի հանցագործ զինվորի «փաստաբան»:

Քո ո՞ր քաղաքացու համար ես որևէ ջանք դրել` քեզ ջերմ ընդունած ու աջակցած Բակո Սահակյանի՞, քեզ հավատարմությամբ ծառայած Արայիկ Հարությունյանի՞, 2020 թվի պատերազմից մինչ օրս Բաքվի բանտերում խոշտանգվող հայ զինվորների՞…զոհվածների ու անհետ կորածների ծնողների՞, անտուն մնացած արցախցիների՞, քո քայլերի արդյունքում շուկայից զրկված, բերքը թափող գյուղացիների՞, ծաղիկ ու ձուկ արտադրողների՞…Ռուսաստանում օրվա ապրուստը վաստակող հայ մարդկա՞նց…ու՞մ համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

2 ամիս շուտ կամ ուշ քանդելով երկիրը չի վերանա. ինչ են ուզում քաղաքացիները

2 ամիս շուտ կամ ուշ քանդելով երկիրը չի վերանա. ինչ են ուզում քաղաքացիները Fri, 09…

4 րոպե ago

Մեր հերն ու հորոխպերը վարձով են տվել, ես քցող չեմ

Մեր հերն ու հորոխպերը վարձով են տվել, ես քցող չեմ Fri, 09 Oct 2026 15:02:03…

10 րոպե ago

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա Fri, 09 Oct 2026 15:00:35 +0400 Ռուսաստանը հայտարարել է, որ…

12 րոպե ago

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում Fri, 09 Oct 2026 14:53:42 +0400…

19 րոպե ago

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400 F-35 Lightning…

27 րոպե ago

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է Fri, 09 Oct 2026 14:30:36 +0400…

42 րոպե ago