Կալանքի մեսիջները

Կալանքի մեսիջները

Sat, 04 Apr 2026 09:00:16 +0400


Դավիթ Մինասյանի կալանքով Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է միանգամից լուծում:

Առաջինը, բնականաբար, հանրության աչքը վախեցնելն է, որ ոչ ոք չհամարձակվի իրեն թթու խոսք ասել եւ իր վայրենի թիկնազորին որեւէ կերպ հակադրվել:Նաեւ թիկնազորին է թեւ տալիս, որ անարգել ու անպատիժ գործելու եք, քանի դեռ ինձ եք պաշտպանում: Չէ՞ որ առջեւում ընտրարշավ է, եւ, դատելով այսօրվա ակտիվությունից, նա դեռ 2 ամիս «շորը չի հանելու հագից»` ցուպը ձեռն առած, անցնելու է բոլոր մարզերով` աղմուկ, իրարանցում, բեմականացումներ, խոստումներ, փիառի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդներն է կիրառելու, որ այս քաոսից շշմած, կողմնորոշումը կորցրած, վախեցած ու շփոթահար ժողովուրդը` անգամ չուզենալով, գնա եւ ՔՊ ընտրի:

Մյուս խնդիրը, որ լուծեցին 18-ամյա խոստումնալից երիտասարդին բերդ ուղարկելով, այն է, որ հասարակությանը ցուցադրեն` օրենքը Հայաստանում ինքն է, դատավորն ինքն է, արդարադատությունն ինքն է, եւ մեզանում «չկա դատավոր, որ իր ասածը չանի»: Անգամ անմեղ, ոչ մի հանցանք չկատարած եւ կալանքի ոչ ենթակա երիտասարդին կալանավորելը, որը, թվում է` բարոյականությանը եւ մարդկային խղճին դեմ քայլ էր, ու չպետք է մեզանում լիներ նման երկոտանի, որ գնար այդ քայլին, կարողացան իրականացնել: Եվ արեցին մարդկային կերպարը կորցրած մի ստրուկ դատավորի ձեռքով: Սրանով նաեւ մեսիջ է փոխանցում բոլոր դեռահասների ծնողներին` զսպեք ձեր երեխաներին, եթե չեք ուզում նրանք բանտում հայտնվեն, մեսիջ է փոխանցում առողջական խնդիրներ ունեցողներին` ոչ մի հիվանդություն չի խանգարի ձեզ բանտ ուղարկելուն, եթե դուք իմ դեմ դուրս գաք: Մեսիջ է փոխանցում իր ենթականերին` եթե այս աղմուկն ինձ չխանգարեց, որ երիտասարդին կալանավորեմ, ի՞նչն է խանգարելու ինձ, որ ձեզ «բոմժ չսարքեմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը պատմական է անվանել

Իրանի նախագահն ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը պատմական է անվանել Thu, 18 Jun 2026 15:30:31 +0400…

17 րոպե ago

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․

Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Thu, 18 Jun 2026…

32 րոպե ago

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան

Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա Տոնոյան Thu, 18…

36 րոպե ago

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Thu, 18 Jun 2026 15:07:03 +0400 Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ»…

40 րոպե ago

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը

Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը Thu, 18 Jun 2026 15:05:30 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի…

42 րոպե ago

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին

Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Thu, 18 Jun 2026 15:00:57 +0400 Latest news from Secure News…

46 րոպե ago