«Հրապարակ»․ Մշակույթին նայում են մատների արանքով

«Հրապարակ»․ Մշակույթին նայում են մատների արանքով

Sat, 04 Apr 2026 11:15:22 +0400


Պատերազմի ժամանակ Անգլիայի վարչապետ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում պետության բյուջեն: Թերթելով փաստաթուղթը՝ նա հարցնում է.
– Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը:
– Բայց հիմա պատերազմ է, ի՞նչ մշակույթ:
– Եթե մշակույթը չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում,- զարմացած ասում է Չեչիլը:
Հինավուրց, հարուստ մշակույթ ունեցող Հայաստանում չկա մշակույթի նախարարություն, մշակույթի բնագավառը համատեղությամբ կառավարում է կրթության, գիտության, սպորտի բնագավառները համակարգող նախարարությունը։ Մշակութային իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում Երեւանում, մարզերում մշակութային կյանքը համեստ է։ Մարզերի համայնքապետարաններում գործում են կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժիններ։ Մարզպետարաններում առկա են կրթության, մշակույթի եւ սպորտի վարչություններ։ 66 աշխատակից եւ 10 թափուր հաստիք ունեցող Տավուշի մարզպետի աշխատակազմում միայն մի պաշտոնյա է զբաղվում մշակույթով, նա էլ մշակութային կրթություն չունի, արվեստի որեւէ բնագավառում հայտնի ստեղծագործող չէ․ Մարինե Խաչատրյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Նա գրեթե 20 տարի որպես մշակույթի ոլորտի մասնագետ աշխատում է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում, 2007-ին մրցույթով է ընտրվել այդ պաշտոնում: Ընտրվել է մրցույթով, սակայն՝ առանց մրցակցի։

Տավուշի մարզպետարանից նախկինում այդ մասին մեզ հայտնել են․ «Տավուշի մարզպետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուն մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանն է, որը մրցութային կարգով այդ պաշտոնն զբաղեցնում է 2007 թ. փետրվարի 19-ից՝ աշխատակազմի ղեկավարի թիվ 49-Ա հրամանով: Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական բարձրագույն կրթությունը եւ արվեստի որեւէ բնագավառում ստեղծագործելը պարտադիր պայման չեն, բավական է միայն բարձրագույն կրթության եւ համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` տվյալ պաշտոնի անձնագրին համապատասխան: Մարինե Խաչատրյանն իր գործառույթները կատարում է բարեխղճորեն ու պատշաճ մակարդակով, աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի եւ շնորհակալագրերի ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության նախարարների, այլ կազմակերպությունների կողմից»:

Մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2024 թվականին պետբյուջեի միջոցներով «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը կազմակերպել է «Պարատոն» միջհամայնքային մշակութային փառատոն, Իջեւանի «Ավանդույթ» երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ը՝ «Վարդավառ» զանգվածային միջոցառումը, «Կողբի գեղարվեստի դպրոց» ՀԿ-ն՝ երիտասարդ նկարիչների ցուցահանդես-փառատոն, «Բերդի մշակույթի կենտրոն» ՄՀԿ-ն՝ միջհամայնքային մշակութային փառատոն։ «4 քույրերից յուրաքանչյուրին՝ մի ականջօղ», մարզի 4 խոշոր համայնքներում՝ Նոյեմբերյանում, Իջեւանում, Բերդում, Դիլիջանում, պետբյուջեի միջոցներով մշակութային մեկական միջոցառում է կազմակերպվել, մարզի համայնքների յուրատեսակ մշակութային համահարթեցում է արվել։ 2025 եւ 2026 թվականներին մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար Տավուշի մարզպետի աշխատակազմին պետբյուջեից գումարներ չեն տրամադրվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Fri, 03 Apr 2026 23:15:55 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով