Տղամարդկանց՝ երկրից դուրս գալը կլինի միայն թույլտվությամբ
Sat, 04 Apr 2026 23:45:17 +0400

Գերմանիայում 17-45 տարեկան տղամարդիկ, ընդունված նոր որոշմամբ, կարող են երկրից դուրս գալ Բունդերվերի հատուկ թույլտվությամբ միայն։ Սա վերաբերվում է այն դեպքերին, երբ արտասահման մեկնման ժամկետը գերազանցում է երեք ամիսը։ Այս մասին հայտնում է Berliner Zeitung պարբերականը։
Նպատակը՝ արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակում երկրի ներսում եւ արտասահմանում եղած գերմանացիների մասին հստակ տվյալներ ունենալու անհրաժեշտությունն է։ Թե ինչ հետեւանքներ կլինեն, եթե մարդը երկար ժամանակով բացակայի, սակայն այդ մասին իշխանություններին չտեղեկացնի, օրենքը չի մանրամասնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր