ՔՊ֊ականների եկեղեցին պառակտելու, հպատակեցնելու, ՔՊ֊ականեցնելու մեկ այլ պասիվ֊ագրեսիվ արար
Sun, 05 Apr 2026 09:15:12 +0400

Երեկ տեղի ունեցավ “Հարության Ավետիս” կանթեղներով ավանդական երթը, Սուրբ Սարգիս եկեղեցուց հանրապետության հրապարակ։
Պարզվում է երթը բավականին տխուր տրանսֆորմացիաների է ենթարկվել այս տարի, եկեղեցական գեղեցիկ միջոցառումից կարծես վեր է ածվել ՔՊ քարոզարշավի մի դրվագի։ Ի տարբերություն այլ տարիների, երբ երթը գլխավորում էին երիտասարդներ ու հոգևորականներ այս տարի կադրերից երևում է, որ երթը գլխավորում են ՔՊ կարկառուն ներկայացուցիչներ ու հանրության շրջանում “տիրադավ” անունը ստացած հոգևորական, որը հեշտությամբ Փաշինյանի կամ փաշինյանական ԱԱԾ֊ի հորդորով զեղչում է Վեհափառ Հայրապետի անունը պատարագներին։
Այս երթի տխուր պատկերը սակայն այն առաջնորդողները չէին միայն, պարզվում է հարյուրավոր հավատավոր քաղաքացիներ են եկել եկեղեցի, ամեն տարվա նման քայլերթին մասնակցելու, սակայն վերջիններս չեն իմացել որ երթն առաջնորդելու են ՔՊ կարկառուն անդամներն ու Վեհափառի անունը պարբերաբար զեղչող քահանա, իմանալուն պես մարդիկ պարզապես չեն մասնակցել քայլերթին, ինչի արդյունքում երթը սակավամարդ է եղել ի տարբերություն այլ տարիների, փոխարենն այս տարի կարծես մեծաքանակ զինվորականներ էին բերվել որպեսզի ապահովվեր բազմամարդություն, ինչն էդպես էլ սակայն չստացվեց։
Ի՞նչ է ստացվում, Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների ծրագիրը, որը ստեղծվել ու կայացել է տարիներ շարունակ, վերածվելով գեղեցիկ ավանդույթի այսօր փոխակերպվում է ինչ֊որ քպ֊ական միջոցառմա՞ն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր