Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան

Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան

Sun, 05 Apr 2026 10:00:04 +0400


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

««Պետությունը ես եմ» հայտարարում էր եվրոպական բացարձակ միապետության խորհրդանիշ Լյուդովիկոս XIV-ը/1643–1715թթ․/։ Նա նաև կարողացել էր իր ժամանակակիցներին ներշնշել, որ ինքն «Արքա-Արեգակ» է և իր իշխանությունը բացարձակ է՝ առանց սահմանափակումների։

Ու թեև Լյուդովիկոս XIV-ից հետո աշխարհը՝ Մոնտեսքյոի, Ռուսոյի պատկերացումների, նաև մի շարք հեղափոխությունների արդյունքում որդեգրեց սահմանադրականության և ժողովրդավարության սկզբունքները, այնուամենայնիվ Լյուդովիկոսը XIV-ը հետագայում շատերի համար մնաց ներշնչանքի աղբյուր։

Զարմանալիորեն, «Պետությունը ես եմ» ախտով վարակվում են հիմնականում հեղափոխական ալիքով իշխանության եկած ու ժողովրդին մեծ խոստումներ տված «առաջնորդները»։

Հայաստանն այս ցավալի շարքում հավակնում է պատվավոր տեղ զբաղեցնել։ Ն․ Փ-ն իր դիրքերն ամրապնդում է անթաքույց, հաճույքով և ի լուր աշխարհի, դավադիր պառակտիչի ձեռագրով, «Արքա-Արեգակ»-ի սինդրոմով։ Լյուդովիկոսի «պետությունը ես եմ» արտահայտությունը նրա համար պատմական դրվագ չէ, այլ անսահման երևակայության և սեփական ամբիցիաներն ու անզուսպ երևակայությունը հագուրդ տալու աղբյուր։

Երեք միլիոն վարչապետների ուսերին իշխանության եկած փաշինյանի թելադրանքով ու միանձնյա կամքով այսօր բանտերում քաղաքական բանտարկյալներ ունենք, անհնազանդության համար պաշտոնին հրաժեշտ տված իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ազատ խոսքի և լրագրողների ամենօրյա ահաբեկում, վրեժի, վախի, ազգային պառակտումի ահագնացող մթնոլորտ ու միջազգային նվաստավցում․․․

Երեկ հրապարակվեց ՔՊ ծրագիրը, ուր արժեքահեն հանրություն կետի տակ հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և ճանապարհային քարտեզը։

Սա ոչ այլ ինչ է, քան երկրում սահմանադրական կարգը ոտատակ տալու հերթական հրապարակային խոստովանություն։ Սա ինքնին հանցագործություն է սահմանադրական կարգի դեմ։ Իհարկե, այս և այլ հայտարարությունների համար գալու է պատասխան տալու ժամանակը։

Բայց մինչ այդ, հիշիր՝ դու չունես Հայ Առաքելական եկեղեցին բարենորոգելու սահմանադրական լիազորություն և առհասարակ չես վաստակել սեփական արժեքներդ հայ ժողովրդին պարտադրելու ոչ բարոյական իրավունք։

ԴՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ․ ՍԵՎԵՌՈՒՄՆԵՐԴ ԱՆԱՌՈՂՋ ԵՆ ՈՒ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ

Իսկ ում ակնհայտ չէ, որ եկեղեցին «ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ» դիտարկելու հրահանգն էլ Բաքվից ես ստացել։

Մի բան էլ՝ պատմության մեջ պետությունն ուզուրպացրած մի շարք ավտորիտար առաջնորդների՝ Զին Էլ Աբիդին Բեն Ալին, Մուամմար Քադաֆին, Իդի Ամինն ու ուրշների վերջը բոլորովին բարի չէր։

Հ․Գ․ Մեր քրիստոնեական հավատը վահան է ամեն տեսակ չարիքի սատանայության ու վախի։

Օրհնալ է Քրիստոսի Հրաշափառ Հարությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը պատրաստ է երկխոսության

Պուտինը պատրաստ է երկխոսության Sun, 01 Nov 2026 10:00:07 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ…

28 րոպե ago

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման Sun, 01 Nov 2026 09:45:08 +0400 ԱԺ…

43 րոպե ago

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց Sun, 01 Nov 2026 09:29:11 +0400 Գագիկ Սուրենյանի…

59 րոպե ago

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման Sun, 01 Nov 2026 09:01:13 +0400 Ռազմական…

1 ժամ ago

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

11 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

11 ժամ ago