Ջովաննա Անտոնելին անճանաչելի փոխվել է․ դերասանուհու նոր լուսանկարները զարմացրել են․ (լուսանկարներ)
Sun, 05 Apr 2026 16:15:39 +0400
«Կլոն» հայտնի հեռուստասերիալից ճանաչված բրազիլացի դերասանուհի Ջովաննա Անտոնելլին նկարահանվել է «Արյան գետ» ֆիլմում, որի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել օրերս։
Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է ֆիլմից լուսանկարներ և գրել. «Ապրիլի 16-ից՝ Բրազիլիայի բոլոր կինոթատրոններում։ Եվ հիմա ասում եմ ձեզ՝ սա չեք կարող բաց թողնել»։
Հատկանշական է, որ դերասանուհու արտաքինում նկատելի փոփոխություններ են արձանագրվում․ նա այսօր ավելի երիտասարդ և խնամված տեսք ունի, ինչի մասին հաճախ են քննարկում նրա հետևորդները։ Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ այդ փոփոխությունները կարող են նաև կոսմետիկ միջամտությունների կամ էսթետիկ այլ պրոցեդուրաների արդյունք լինել, թեև դա պաշտոնապես չի հաստատվում։