Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին
Sun, 05 Apr 2026 19:39:25 +0400
Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Խաղաղ և կայուն ապագայի երաշխիք։ «Միացե՛ք արժանապատիվ սերունդ կերտելու առաքելությանը»։ Այս մասին գրել է Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը։
Նշենք, որ մենք գրել էինք Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին պաշտոնանկ անելու մասին․ նրան հրահանգել են Արցախի դրոշը հանել, հրաժարվել է, ինչից հետո առաջարկել են դիմում գրել, հեռանալ: