Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ տալ
Sun, 05 Apr 2026 23:00:21 +0400

Օրվա որ ժամին ուզում ես մտիր Տաթևի վանք, եթե Հայր Միքայելը վանքում է` իսկ Նա համարյա միշտ է վանքում, ուրեմն ինքը ոտքի վրա է ու իր դիմաց հերթ է:
Այս Մարդը չի հոգնում, հոգնել չունի, ու սա չեմ չափազանցնում, սա փաստ է որն ընդամենը արձանագրում եմ` որպես տեղացի, որպես մի երիտասարդ, ով Տաթևի վանք ոտք դնելու Նրա առաջին իսկ օրից ճանաչում է Իրեն, տեսնում` գրեթե ամեն օր:
Ես մեկ-մեկ զարմանում եմ, ու նույնիսկ կատակով ասում` «տեսնես այս Մարդը ի՞նչ է ուտում, ինչո՞վ է սնվում, ու որտեղի՞ց Նրան այդ անսպառ էներգիան»…
Եվ այդպես էլ չեմ հասկանում, ու երևի պետք էլ չէ հասկանամ, կամ…
Կամ դա հասկանալու համար պետք է դադարել մտածել այնպես, որ էներգիայի աղբյուրը ստամոքս մտնող սնունդն է միայն:
Երևի Աստված Նրա ու իր նմանների համար` հատուկ սնունդ ունի, ստամոքսի փոխարեն` սիրտ ու հոգի սնող…
Հայր Սուրբ. Եթե Ձեր ուժի գաղտնիքը Աստված է, ուրեմն թող Նա երբեք չդադարի Ձեզ ուժ տալ:
Քանի որ այն միայն Ձերը չէ… այն բոլորիս է պետք:
Նավասարդ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր