Բաքուն «ծանր է տարել» ռուս պաշտոնյանների՝ Արցախի մասին հնչեցրած խոսքերը

Բաքուն «ծանր է տարել» ռուս պաշտոնյանների՝ Արցախի մասին հնչեցրած խոսքերը

Mon, 06 Apr 2026 09:13:52 +0400


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ռուս պաշտոնյաների կողմից արված մեկնաբանությունների վերաբերյալ։

Բաքուն նշել է, որ հանրային քննարկումների ժամանակ ռուսական կողմը բարձրացրել է «բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող» հարցեր, ԱԳՆ-ին հղումով՝ հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

«Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ, ինչպես նաև նման գործողությունների դադարեցման՝ մեր սպասումները դիվանագիտական ​​​​ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը ընդգծել է, որ, չնայած դրան, հարցը շարունակում է բարձրացվել Մոսկվայի պաշտոնական դիսկուրսում։ Ըստ ադրբեջանական կողմի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու հարցին։

«Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է ոչ թե որևէ պետության որոշմամբ, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների հիման վրա», – հայտարարել է նախարարությունը՝ հիշեցնելով, որ սա «վերջնականապես հաստատվել է 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմից և 2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումներից հետո»։ Բաքուն նաև վերահաստատել է, որ «ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ինքնիշխանության հետ կապված հարցերը չեն դառնա հանրային քննարկման առարկա ռուս-հայկական ներկայիս բարդ հարաբերությունների համատեքստում», – ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։

Թե որն է Ադրբեջանի ԱԳՆ-ի վրդովմունքի պատճառը, տարակուսելի է, հատկապես, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս է նշել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել է ինքը՝ պաշտոնական Երևանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելի ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի Նեթանյահուի վերաբերյալ

Իսրայելի ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի Նեթանյահուի վերաբերյալ Thu, 29 Oct 2026 20:30:20 +0400 Իսրայելում ընդդիմադիր…

2 րոպե ago

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Thu, 29 Oct 2026 20:15:30 +0400 Արդարադատության նախարարությունն, ի դեմս…

17 րոպե ago

Խաբել են, գցել են մեր ժողովրդին

Խաբել են, գցել են մեր ժողովրդին Thu, 29 Oct 2026 20:02:30 +0400 Latest news from…

30 րոպե ago

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին Thu, 29 Oct 2026 20:00:27 +0400 Պենտագոնի կողմից գաղտնազերծված՝…

32 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով Thu, 29 Oct 2026 19:55:31 +0400…

37 րոպե ago

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել Thu, 29 Oct 2026 19:53:30 +0400 Latest…

39 րոպե ago