Ընտանիքի անդամները դեռևս փլատակներում են․ Իրանը հարվածել է Հայֆային
Mon, 06 Apr 2026 09:30:34 +0400
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայֆայում հինգհարկանի շենքի վրա ուղիղ հրթիռային հարվածի վայրում մի քանի ժամ է, ինչ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։
Փլատակներում, ըստ լուրերի, կա չորս մարդ՝ տարեց զույգ, խնամակալ և նրանց 40-ամյա որդին։ Նրանց մեքենաները հայտնաբերվել են շենքի մոտ։
Շենքի երեք հարկերը փլուզվել են։ Ոստիկանական սակրավորները ենթադրում են, որ փլատակների տակ գտնվում է իրանական հրթիռի 500 կիլոգրամանոց չպայթած մարտագլխիկը։ Հետևաբար, աշխատանքները դանդաղ են ընթանում։ Նրանք փորձում են «թունել» փորել փլատակների միջով՝ այնտեղ գտնվող մարդկանց հասնելու համար։ Փրկարարները նշել են, որ աշխատանքները դեռ երկար կշարունակվեն։