Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում հյուրընկալելը ոչ թե քաղաքական առավելություն է, այլ՝ ռիսկ

Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում հյուրընկալելը ոչ թե քաղաքական առավելություն է, այլ՝ ռիսկ

Mon, 06 Apr 2026 10:35:13 +0400


Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներից մեկն անցկացվի Երևանում՝ այն նպատակաուղղված ժամանակավորելով Հայաստանի վճռորոշ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։
Հաշվարկը ակնհայտ էր․ եվրոպացի առաջնորդների ներկայությունը օգտագործել՝ ներքաղաքական վարկանիշը բարձրացնելու համար։ Սակայն այն, ինչ արդեն այն ժամանակ կարճատես որոշում էր, այսօր վերածվել է քաղաքական բեռի։ Եթե մի բան հստակ է, ապա դա այն է, որ այս հանդիպումն ավելի շատ աշխատելու է Փաշինյանի դեմ, քան՝ նրա օգտին։ Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ Փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար։

Տարածաշրջանային իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Հարևան Իրանում պատերազմ է ընթանում, լարվածությունները բազմապատկվել են, և Հայաստանը հայտնվել է առավել խոցելի դիրքում։ Եվրոպական համայնքը, թեև ուղղակի մասնակցություն չունի պատերազմում, սակայն ակնհայտորեն բացասաբար է տրամադրված Իրանի նկատմամբ։ Ակնհայտ է նաև պաշտոնական ԵՄ-ի բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին, օրերս Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին հանդիպումը առավել յուղ լցրեց կրակի վրա, երբ, առանց դիվանագիտական նրբությունների պահպանման, Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական միություն։

Այս պայմաններում Եվրոպական քաղաքական համայնքի բարձր մակարդակի հանդիպում հյուրընկալելը այլևս ոչ թե քաղաքական առավելություն է, այլ՝ ռիսկ։ Հայաստանին անհրաժեշտ է զգուշավոր, հաշվենկատ արտաքին քաղաքականություն, ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր։

Դժվար է չհանգել այն եզրակացության, որ եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված հանդիպումը։ Բայց նա չի կարող։ Եվ այժմ այն, ինչ նախատեսված էր որպես անձնական քաղաքական առավելություն, վտանգում է վերածվել հերթական ապացույցի, թե ինչպես իշխանատենչությունը կարող է վնասել ազգային շահերին։ Հատկապես, որ Փաշինյանի իշխանության տարիներին տասնապատիկ մեծացած տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հարաբերությունների լարման դեպքում հարվածելու է յուրաքանչյուր հայաստանցու։

Վարդան Օսկանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչով է երկվորյակների գործը «ծանր հանցագործություն». Վարույթը տեղափոխվել է

Ինչով է երկվորյակների գործը «ծանր հանցագործություն». Վարույթը տեղափոխվել է Mon, 06 Apr 2026 18:15:24 +0400…

13 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին

«Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին Mon, 06 Apr 2026 18:14:31 +0400…

14 րոպե ago

Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները

Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Mon, 06 Apr…

17 րոպե ago

Հնացած զենք էիք գնել և անպիտան ՍՈւ էր․ Արթուր Ավանեսյան

Հնացած զենք էիք գնել և անպիտան ՍՈւ էր․ Արթուր Ավանեսյան Mon, 06 Apr 2026 18:02:21…

26 րոպե ago

Մահացել է ռուսական գերձայնային հրթիռների ստեղծողը

Մահացել է ռուսական գերձայնային հրթիռների ստեղծողը Mon, 06 Apr 2026 18:00:11 +0400 Մահացել է ռուսական…

28 րոպե ago

Մեզ համար կարևոր է մեր ընկերոջ առողջական վիճակը

Մեզ համար կարևոր է մեր ընկերոջ առողջական վիճակը Mon, 06 Apr 2026 17:58:13 +0400 Latest…

30 րոպե ago