Մեզ վաճառում են վախ, կապիտուլյացիա եւ խայտառակություն

Մեզ վաճառում են վախ, կապիտուլյացիա եւ խայտառակություն

Mon, 06 Apr 2026 12:15:57 +0400


Գիտե՞ք, թե ինչ է իրական պետությունը։

Դա ղժղժան նախընտրական լոզունգներ չեն։
Դա առաջին հերթին պատասխանատվություն է։
Դա պատրաստակամություն է՝ մինչև վերջ պայքարելու յուրաքանչյուր քաղաքացու համար։
Սա այն է, երբ ԱՄՆ-ը գործի է դնում բոլոր ռեսուրսները՝ իր օդաչուին գերությունից դուրս բերելու համար։
Ոչ թե հայկական իշխանության նման ցեխ է շպրտում հայերի վրա, որոնք գերի են ընկել, ինչպես այսօր տեղի է ունենում հայ գերիների հետ՝ Բաքվի բանտերում։

Դա այն է, երբ Իրանը ռմբակոծությունների տակ չի խոնարհվում, այլ համախմբում է ժողովրդին և կռիվ է տալիս իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
Ոչ թե երբ մարդկանց պարտադրում է վախ, վախկոտություն և կապիտուլյացիա՝ «խաղաղության օրակարգ» գեղեցիկ անվան տակ։
Դա այն է, երբ պետությունները գործում են՝ կոշտ, արագ, վճռական՝ իրենց քաղաքացիներին վերադարձնելու համար։ Այլ ոչ թե արդարանում են «էսկալացիայի» մասին խղճուկ պատճառաբանություններով, մինչ իրենց քաղաքացիները մնում են գերության մեջ։
Դա այն է, երբ պատիվը դատարկ բառ չէ, ոչ թե երբ իշխանությունը խաղաղության պատրվակով մարդկանց լկտի ստում է, թե իբր ինքն է խաղաղություն բերում։
Եվ մեզ մոտ էլ այդպես եղել է։

2014 թվականին հայկական հատուկջոկատայինները, վտանգելով իրենց կյանքը, վերադարձրել էին մեր զոհված օդաչուների մարմինները՝ թշնամու կրակի տակ՝ Արցախում։

Որովհետև այն ժամանակ դեռ հասկանում էին՝ պետությունը պատասխանատվություն է, ոչ թե «թավշյա» դատարկախոսություն և ադրբեջանասիրոււթյուն։
Իսկ այսօր ի՞նչ է կատարվում մեզ հետ։
Այսօր մեզ վաճառում են վախ։
Մեզ վաճառում են կապիտուլյացիա։
Մեզ վաճառում են խայտառակություն, ամոթ և պատմական ինքնասպանություն՝ «խաղաղություն» անվան տակ։
Պետությունները, որոնք դավաճանում են իրենց զինվորներին, նվաստացնում են զոհվածների մայրերին, թաքնվում են «խաղաղության» մասին խոսքերի հետևում և շանտաժի ենթարկում սեփական ժողովրդին պատերազմով չեն գոյատևում։
Նրանք անհետանում են։
Վերածվում են պատմության փոշու։

Հենց այդ ուղղությամբ են այսօր մեզ տանում՝ շանտաժով, պատերազմով և Հայաստանի վերջնական ապամոնտաժման նախապատրաստությունն անվանելով «խաղաղության քաղաքականություն»։
Եվ հիմա ազնվորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ո՞վ է իրականում խաղաղության կողմնակից՝ մե՞նք, թե՞ նրանք, ովքեր իրենց գործողություններով ամեն օր մոտեցնում են նոր պատերազմներ և նոր աղետներ հայ ժողովրդի գլխին։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը

Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը Mon, 25 May 2026…

4 ժամ ago

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Mon, 25 May 2026 23:45:36 +0400 Latest news from Secure…

5 ժամ ago

Իդա օրն պադմագան օրը… Ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյանը Տաշիրի բարբառով դիմեց քաղաքացիներին

Իդա օրն պադմագան օրը... Ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյանը Տաշիրի բարբառով դիմեց քաղաքացիներին Mon, 25…

5 ժամ ago

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն Mon, 25 May 2026 23:30:25 +0400…

5 ժամ ago

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Mon,…

5 ժամ ago

Նոր ձայնագրություն․Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը

Նոր ձայնագրություն․Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը…

5 ժամ ago