Հայաստանի հարցում պետք է զգուշավոր լինել․ Ալեքսանդր Լուկաշենկո
Mon, 06 Apr 2026 13:53:44 +0400
ՀԱՊԿ-ը Հայաստանի հարցում պետք է լինի զգուշավոր եւ նրբանկատ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։ БЕЛТА-ի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահը շեշտել է, որ Հայաստանում ներկայումս նախընտրական շրջան է եւ Երեւանն առանձնապես չի աջակցում ՀԱՊԿ-ի գործունեությանն իր պահվածքով։
Հայաստանի հետ աշխատելիս պետք է լինել շատ կոկիկ եւ զգուշավոր։ Հայաստանում, ըստ Լուկաշենկոյի, բավականին բարդ իրավիճակ է ձեւավորվել։ Նա նաեւ խորհուրդ է տվել Մասադիկովին այցելել Հայաստան եւ բանակցություններ ունենալ վարչապետի, նախագահի ու ԱԽ քարտուղարի հետ, իմանալ նրանց մոտեցումը ապագայի հետ կապված։