Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ

Mon, 06 Apr 2026 15:12:50 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևան քաղաքի կառույցների աշխատանքը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հանրության հետ կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքը համակարգելու եմ ես ՝ Իվետա Տոնոյանս։ Մեր շփումը քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լինելու է բաց, թափանցիկ և մշտական։

Թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցական անձինք, տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, հանրային գործիչներ։

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ՝ վստահ լինելով, որ համակարգված աշխատանքը, հստակ տեսլականը և ուժեղ թիմը կարող են բերել Հայաստանի համար իրական փոփոխություններ։

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմը նորից կսկսվի․․․Թրամփը փոշմանե՞լ է

Պատերազմը նորից կսկսվի․․․Թրամփը փոշմանե՞լ է Wed, 08 Apr 2026 14:00:25 +0400 Միացյալ Նահանգները պատրաստ է…

3 րոպե ago

Մի բան պիտի պատմեմ Փաշինյանից․ ներողություն եմ խնդրում նախկին գործընկերներից

Մի բան պիտի պատմեմ Փաշինյանից․ ներողություն եմ խնդրում նախկին գործընկերներից Wed, 08 Apr 2026 13:57:59…

6 րոպե ago

Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Wed, 08 Apr 2026 13:53:44…

10 րոպե ago

Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ

Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ Wed, 08 Apr 2026 13:46:10 +0400 «Երբ…

18 րոպե ago

Համագործակցության առաջարկությունն ընդունված է. Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան

Համագործակցության առաջարկությունն ընդունված է. Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան Wed, 08 Apr 2026 13:41:40 +0400 Համագործակցության…

22 րոպե ago

Ի՞նչ է եղել գիշերը Ռուսաստանում․ ՊՆ-ն մանրամասնել է

Ի՞նչ է եղել գիշերը Ռուսաստանում․ ՊՆ-ն մանրամասնել է Wed, 08 Apr 2026 13:30:22 +0400 ՌԴ…

33 րոպե ago