Այսօր հրադադա՞ր կհաստատվի․ Պակիստանն առաջարկ ունի
Mon, 06 Apr 2026 15:30:35 +0400

Իրանը և Միացյալ Նահանգները Պակիստանից ստացել են հրադադարի ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել հենց այսօր՝ երկուշաբթի։
Reuters-ի տվյալներով՝ Պակիստանը մշակել է անհապաղ հրադադարի և համապարփակ համաձայնագրի շրջանակ։ Սա սկզբում կլինի փոխըմբռնման հուշագրի տեսքով, որը կբանակցվի Պակիստանի միջոցով՝ որպես բանակցությունների միակ ուղի։
Նշվում է, որ Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրը կապի մեջ է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ դեսպանորդ Սթիվ Ոիտկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Առաջարկի համաձայն՝ հրադադարը ուժի մեջ կմտնի անմիջապես, ինչը թույլ կտա վերաբացել Հորմուզի նեղուցը՝ 15-20 օր ժամանակ տալով ավելի լայն կարգավորման համար։
Պայմանագիրը, որը նախնական անվանումով կոչվում է «Իսլամաբադի համաձայնագիր», կներառի նեղուցի տարածաշրջանային շրջանակ, իսկ վերջնական բանակցությունները կանցկացվեն Իսլամաբադում։
Ավելի վաղ, ամերիկյան մամուլը գրել է, թե ԱՄՆ-ն, Իրանն ու տարածաշրջանային միջնորդների խումբը բանակցում են 45-օրյա հրադադարի հաստատման շուրջ, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր