Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Մասկի հայրը պնդում է՝ Էփշտեյնը ողջ է

Մասկի հայրը պնդում է՝ Էփշտեյնը ողջ է

Mon, 06 Apr 2026 16:00:34 +0400


Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը, որը մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ երեկույթներ կազմակերպելու և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ, հնարավոր է՝ դեռ ողջ է, հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը։

«Նա հաստատ ողջ է։ Էփշտեյնը մահացած չէ։ Դրանում կասկած չկա… Այսինքն՝ նրա մահացած լինելու ոչ հնարավորություն չկա, նույնիսկ հեռահար», – ասել է Մասկը։

Մասկը թերահավատություն է հայտնել ֆինանսիստի մահվան պաշտոնական տարբերակի վերաբերյալ՝ նշելով Էփշտեյնի մարմնի հայտնաբերման հանգամանքները։ Նա նշել է, որ միջադեպի պահին տեսախցիկներն անջատված են եղել, իսկ բանտապահները քնած են եղել։

Էփշտեյնին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականին։ Նա մահացել է բանտում նույն թվականի հուլիսին։ Հետաքննիչները նրա մահը որակել են որպես ինքնասպանություն։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ ֆինանսիստի պահման վայրի տեսահսկող խցիկի տեսագրությունից բացակայում է 62 վայրկյան՝ ժամը 23:58:58-ից մինչև 00:00:00-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով