Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Mon, 06 Apr 2026 17:00:43 +0400


Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի մեկ այլ մասնակցի՝ Ալի Ֆահիմին։ Այս մասին հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական Telegram ալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ Ֆահիմը մեղավոր է ճանաչվել «2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ զինանոցը գրավելու և ռազմական զենք գողանալու նպատակով սահմանափակված ռազմական օբյեկտներ ներխուժելու» մեջ։ Նա մահապատժի է ենթարկվել կախաղան բարձրացվելու միջոցով՝ Իրանի Գերագույն դատարանի որոշմամբ։

Իրանի իշխանություններ ավելի վաղ մահապատիժներ են իրականացրել հունվարյան բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Նրանց թվում էր 19-ամյա Սալեհ Մոհամմադին՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ։

Ամիրհոսեյն Խաթամին, որը մեղադրվում էր բողոքի ցույցերի ժամանակ ռազմական տարածք ներխուժելու մեջ, նույնպես մահապատժի է ենթարկվել ապրիլի 2-ին։

Զանգվածային բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերին՝ ազգային արժույթի արժեզրկման և անհրաժեշտ ապրանքների գների բարձրացման ֆոնին։ Բողոքի ցույցերը հետագայում վերածվել են իրավապահների հետ բախումների, որից հետո իշխանությունները լայնածավալ ձերբակալություններ և դատավարություններ են սկսել ներգրավվածների դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահաբեկիչների են մահապատժի ենթարկել

Ահաբեկիչների են մահապատժի ենթարկել Sat, 04 Apr 2026 12:30:25 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել «Մոջահեդին-է-Խալք» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով